ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Կարո՞ղ է արդյոք ինքնասիրահարված մարդն անկեղծ սիրել

Կարո՞ղ է արդյոք ինքնասիրահարված մարդն անկեղծ սիրել
19.11.2026 | 11:13

Ռուսական մի կայքում այսպիսի հարց էին տվել. «Мо́жет ли самовлюблённый мужчи́на и́скренне полюби́ть?» (Կարո՞ղ է արդյոք ինքնասիրահարված տղամարդն անկեղծ սիրել)։ Միայն տեսնեիք, թե ինչ հետաքրքիր պատասխաններ կային։ Կարդում էի ու մտածում՝ երանի ձեզ, որ հզոր տերություն եք, երանի ձեզ, որ աշխարհը ձեզնից վախենում է ու ձեզ չսիրելով անգամ՝ ձեզ հետ հաշվի է նստում, և դուք հավես ունեք նույնիսկ սիրային հարցեր քննարկելու...
Համենայն դեպս, պատասխաններից մեկը մոտ էր ճշմարտությանը. այն ձևակերպել էին այսպես. «Ո՛չ, չի կարող, որովհետև նրա սիրտն առլեցուն է սեփական անձի նկատմամբ ունեցած սիրով, նրա սիրտը բերնեբերան զբաղված է»։ Հիշեցի ինքնասիրահարված մեկին, որը շարունակ կրկնում է՝ ես ձեզ սիրո՛ւմ եմ... և նրան որոշ տխմարներ հավատում են։

Սերգեյ ԱԲԱԶՅԱՆ
Դիտվել է՝ 327

Մեկնաբանություններ