«Խաղաղություն» բառը հանգստություն, բավարարվածություն պարգևող բառ է։ Այս բառը լսելիս ակամայից պատկերացնում ես կապույտ երկինք, շողացող արև և ժպտացող դեմքեր։
Սակայն միայն Հայաստանում ու միայն Փաշինյանն իր ՔՊ-ականներվ կարող էր այնպես անել, որ մարդիկ սկսեն վախենալ «խաղաղություն» բառից։ Ավելին ասեմ` ինչքան շատ են դրա մասին խոսում, էնքան խաղաղություն բառն ակամայից սկսում է ասոցացվել ճղճղան ձայնով, ծվծվոցով, գարշահոտ, անմակարդակ, լպրծուն, սուտասան, որկրամոլ, վախկոտ, տգետ, խավար, ցիլոյով ինչ-որ բանի հետ։
Իսկ ես ու մեր ժողովուրդը իսկապես, անչափ շատ ենք ուզում իրական, շոշափելի, հասկանալի, կանխատեսելի խաղաղություն, որը ո՛չ թե պարտադրանք-հարկադրանքի, ճնշումների ու շանտաժի միջոցով է պահվում, այլ իրական հողի վրա՝ արդար ու հավասար պայմաններով։
Արա Լ. Պողոսյան