ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Իրանը կարողացավ աշխարհիկ երկրներին ցույց տալ՝ ինչպիսին պետք է լինի ազգային պետությունը

Իրանը կարողացավ աշխարհիկ երկրներին ցույց տալ՝ ինչպիսին պետք է լինի ազգային պետությունը
19.11.2026 | 16:52

2026-ի փետրվարի 28-ին ԱՄՆ-ը և Իսրայելը համատեղ հարվածներ սկսեցին հասցնել Իրանին։ Թրամփն այդ ժամանակ հայտարարեց, որ Իրանի դեմ գործողությունները կտևեն 4-5 շաբաթ, այնուհետև, մարտի վերջերին հայտարարեց, որ մոտ երկու, գուցե երեք շաբաթից ծնկի կբերի Իրանին։ Հետո ժամկետ չհայտարարեց, միայն ասաց, որ շուտ կհեռանան Իրանից, այնուհետև , ապրիլի վերջերից սկսեց սպառնալ Իրանին, որ եթե գործարքի չգնան ԱՄՆ-ի հետ, ապա Իրանին այնպիսի ուժգին հարվածներ կհասցնեն, որ կվերադարձնեն քարի դար։ Այս ամենով հանդերձ, 2026-ի ապրիլի 8-ին, Պակիստանի միջնորդությամբ, երկշաբաթյա հրադադարի մասին պայմանավորվեցին։ Հետո՝ ապրիլի 21-ին, Թրամփը անժամկետ երկարաձգեց հրադադարը, բայց այն մի քանի անգամ խախտվեց երկու կողմից էլ։ Արդեն հուլիսի 8-ին վերջնականապես վերացվեց հրադադարը, ու վերսկսվեցին ռազմական գործողությունները։

Իրանն այս պատերազմում լուրջ կորուստներ ունեցավ, սակայն կարողացավ դիմակայել։ Իրանին ամերիկա-իսրայելական հարվածներն անցան 20 000-ը, միայն փետրվարի 28-ից ապրիլի 8-ը Իրանում վնասվել կամ ավերվել է 7645 շենք-շինություն, այդ թվում՝ 60 կրթական և 12 առողջապահական հաստատություն։ Հարվածներ են եղել գազի, նավթի, էլելկտրակայանների, կամուրջների, երկաթգծերի, հետազոտական ինստիտուտների վրա։ Իրանին պատճառած վնասներն ահռելի էին, բայց արի ու տես, որ Իրանը շատ արագ վերականգնվում է։ Արևմտյան և իսրայելական աղբյուրները իրենք են զարմացած, երբ արբանյակային նկարներով տեսնում են, թե ինչպես ավերված կամուրջները, հրթիռային բազաները, նավահանգիստները, գործարանները շաբաթների ընթացքում վերականգնվում են։

Ամերիկա-իսրայելական տանդեմը սպանեց Խամենեիին, սակայն իշխանափոխություն չեղավ, պետական համակարգը չփլուզվեց, պետական կառավարման համակարգը հաստատուն մնաց։ Որոշ ժամանակ անց Իրանն անցավ, կարելի է ասել, հակահարձակման։ Հորմուզի նեղուցը ամենամեծ լծակն էր, որ օգտագործեց Իրանը, որով կարողացավ նաև ազդել Պարսից Ծոցի որոշ երկրների վրա։ Սակայն միայն Հորմուզի նեղուցով չէր, որ ազդեց Ծոցի երկրների վրա, Իրանը սկսեց հարվածել տարածաշրջանի ամերիկյան ռազմաբազաներին և ենթակառուցվածքներին՝ օդանավակայաններ, նավահանգիստներ, գործարաններ։ Այս մարտավարությունը ստիպեց Թրամփին, որ հետ կանգնի Իրանի քաղաքացիական ենթակառաուցվածքները թիրախավորելուց, քանի որ Իրանն էլ իրեն թույլ էր տալիս ԱՄՆ-ի դաշնակից տարածաշարջանի երկրների քաղաքացիական ենթակառուցվածքները թիրախավորել, հատկապես՝ էներգետիկ ենթակառուցվածքը։

Այսօր մեր հարևանությամբ մի Իրան է, որը բոլորովին տարբեր է մեկ տարի առաջվա Իրանից։ Նորից հղում անելով արևմտյան և իսրայելական աղբյուրներին, օրինակ՝ The Jerusalem Post, The Wall Street Journal, The New York Times, որոնք հղում էին անում պաշտպանության ոլորտին մոտ կանգնած իրենց աղբյուրներին, պնդում են, որ Իրանը զարմանալիորեն արագ տեմպերով զարգացնում է իր ռազմարդյունաբերությունը, ընդամենը չորս ամսում վերականգնել է գրեթե բոլոր կարևոր ենթակառուցվածքները, գործարանները։ Հատկանշական է, որ Իրանի բալիստիկ հրթիռների արտադրողականությունը համարում են 100-300 հրթիռ ամսական։ Մի խոսքով, ԱՄՆ-ն անընդհատ հոխորտում էր, հոգեբանական հնարքներ էր նաև բանեցնում, իսկ հազարամյա պատմություն ունեցող պետությունը շատ ճիշտ շեշտադրումներով, այն է՝ ռազմարդյունաբերության զարգացման ճանապարհով, Իրանը դրեց արագ տեմպերով զարգացող երկրի ռելսերի վրա։

Դուք ասեք՝ փակ երկիր է, կամ ասեք՝ մոլլաների երկիր է, Իրանը կարողացավ աշխարհիկ երկրներին ցույց տալ՝ ինչպիսին պետք է լինի ազգային պետությունը։

Կարեն Հովհաննիսյան

Դիտվել է՝ 282

Մեկնաբանություններ