ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Քաղաքական լաբիրինթոս՝ առանց ելքի․ ո՞ր պատի տակ է իրականում կանգնած Փաշինյանը

Քաղաքական լաբիրինթոս՝ առանց ելքի․ ո՞ր պատի տակ է իրականում կանգնած Փաշինյանը
19.11.2026 | 19:26

Նիկոլ Փաշինյանը, որքան էլ զուրկ լինի պետական մտածողությունից, չի կարող չհասկանալ, որ պատերազմում հրադադար լինում է, բայց քաղաքական պատասխանատվության հրադադար՝ երբեք։
Հենց այս գիտակցումն է նրա ենթագիտակցությունից անընդհատ ջրի երես հանում «գնդակահարության պատի տակ կանգնելու» թեման։ Նա դա կրկնում է՝ փորձելով էժանագին մելոդրամայի վերածել մի ողբերգություն, որը քաղաքականության մեջ ունի շատ հստակ, առանց պաթոսի անվանում՝ պատասխանատվություն։
Սակայն այստեղ ամենագլխավոր թյուրիմացությունն այն է, որ Փաշինյանն այդ «պատը» փորձում է ներկայացնել բացառապես որպես ներհայաստանյան։ Նրա համար գոյություն ունի մեկ այլ՝ շատ ավելի բարձր պատ, որը գտնվում է Հայաստանի սահմաններից դուրս՝ այն մայրաքաղաքներում, որոնց առջև նա շռայլորեն բաժանել է պարտավորություններ ու գաղտնի խոստումներ։
Եվ այդ արտաքին «պատի» մոտ կանգնելը նրա համար վաղուց արդեն դարձել է ճակատագրական ու անխուսափելի՝ անկախ նրանից, թե ինչպես կզարգանան իրադարձությունները։
Եթե նա մինչև վերջ կատարի իրեն պարտադրված բոլոր նվաստացուցիչ զիջումները, նրա քաղաքական գոյությունն ակնթարթորեն կզրկվի որևէ իմաստից։ Իրենց սև գործն ավարտած կամակատարներին աշխարհաքաղաքական մեծ խաղերում չեն խնայում։ Առավել ևս, երբ գործ ունեն մի անձնավորության հետ, ում անհավասարակշիռ վարքագիծն ու քաղաքական անհամարժեքությունը (ոչ ադեկվատությունը) մշտական սպառնալիք են, և նա կարող է հերթական նոպայի պահին բացահայտել այն ամբողջ կուլիսային ճշմարտությունը, թե ում հետ, ինչ պայմաններով ու ինչ գնով է վաճառել Արցախը, և ինչպես է սակարկել Հայաստանի պետական շահը։ Փաշինյանի նման ականները դրսի խաղացողների համար ենթակա են արագ և անաղմուկ չեզոքացման։
Իսկ եթե հանկարծ փորձի խուսանավել կամ չկատարել ստանձնած պարտավորությունները, նույն այդ ուժերը նրան պատի տակ կկանգնեցնեն առանց վայրկյան իսկ տատանվելու։
Սրան գումարվում է աշխարհաքաղաքական ժամացույցի գործոնը։ Միջազգային ներկայիս անկայուն (տուրբուլենտ) վիճակում իրադարձությունները զարգանում են այնպիսի գլխապտույտ արագությամբ, որ ընդամենը մեկ օրում կարող է տեղի ունենալ այնպիսի շրջադարձ, որը կխառնի բոլոր խաղաքարտերը և կկանգնեցնի Հայաստանի կապիտուլյացիոն անկումը։ Դա է պատճառը, որ Ալիևը, զգալով ժամանակի սղությունը, բացահայտորեն սեղմում է Փաշինյանի կոկորդը։ Նրանից պահանջում են արդյունքներ «բուլդոզերային» տեմպերով՝ թույլ չտալով նույնիսկ շունչ քաշել։
Փաշինյանը հայտնվել է մի դասական քաղաքական թակարդում, որտեղից ելք այլևս չկա։ Նա ինքնակամ մտել է մի քաղաքական լաբիրինթոս, որի բոլոր ելքերի մոտ նրան սպասում է նույն պատը… և նրա ճիչերը զոհաբերության մասին ոչ այլ ինչ են, քան սեփական անխուսափելի վախճանը գիտակցող մարդու հուսահատ արձագանք։

Անահիտ ՕՀԱՆՅԱՆ
Դիտվել է՝ 115

Մեկնաբանություններ