Աղոթարան
20.11.2026 | 00:04
Տե՛ր ամենազոր,
Բժիշկ հոգիների և մարմինների։
Դու ես կյանք պարգևողը և բժշկողը բոլոր ցավերի։
Քո ձեռքի հպումով կենդանանում են մահացած նյարդերն ու բժշկվում հիվանդությունները։
Տեր, Փարատիր ցավերն ու հիվանդությունները, հիշի՛ր բոլոր հիվանդներին, Դու՛ եղիր նրանց մխիթարիչը, նրանց զորությունը և նրանց բժշկությունը։
Փառք Քեզ Տեր, Փառք Քեզ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից։
Ամեն։
«Հոգու Կանչ»-ի ՖԲ էջից
Մեկնաբանություններ