ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ժաննան ու պատերազմը, Նիկոլն ու բանանը

Ժաննան ու պատերազմը, Նիկոլն ու բանանը
20.11.2026 | 13:04

Ժաննա Անդրեասյանը նոր պատերազմ է սկսել… Առայժմ անտեսանելի, բայց երաշխավորված աղետալի հետևանքներով։ Այդ պատերազմը նոր սերնդի հոգիներն ու միտքը զավթելու համար է՝ վերջիններիս էժան ճանապարհով հավաքագրելու և մոտակա տասնամյակների ընթացքում ՔՊ-ի վերարտադրման համար համակիրների նոր բանակ ապահովելու նպատակով։ Թիրախում ավագ դպրոցի սաներն ու ուսանողներն են։
Այդ պատերազմը սկսել են բոլոր ՔՊ-ական հանցագործները․ Նիկոլը, Արարատ Միրզոյանը, Արայիկ Հարությունյանը և մյուսները տարբեր հարթակներում ու դահլիճներում մատաղ սերնդի ներկայացուցիչների հետ հանդիպում-քննարկումներ են կազմակերպում՝ վերջում պարտադիր խմբակային լուսանկարի հրապարակմամբ։
Ժաննա Անդրեասյանի պատերազմը մատղաշ հոգիներ փախցնելու ուղղությամբ միայն այլանդակ ու անգրագետ բովանդակությամբ դասագրքերով չէ, որ տարվում է։ Որևէ մեկդ չե՞ք հարցրել, թե ինչու չորս տարի շարունակ, ունենալով բավարար ֆինանսական միջոցներ, ՔՊ-ական խունտան ավերակների մեջ է պահում Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը։
Հարգելի՛ ծնողներ ու ուսուցիչներ, սրանց նպատակը հեռահար հավաքագրումն ու իրենց հպատակ նոր սերունդներին նախորդների հետ ունեցած արժեհամակարգային կապից անջատելն է։ Թումանյանական ժառանգությունը՝ ոտանավորները, հեքիաթները, նրա՝ որպես հասարակական ու ազգային գործչի կերպարը, այլևս անցանկալի է դիտվում։ Թումանյանին փոխարինելու են եկել դինովազրերը՝ անառակների մասնակցությամբ, ֆեստիվառներն ու փարչակաֆեստերը, հեծանվավազքերն ու տարատեսակ էժան ցնծությունները։
Թումանյանի տուն-թանգարանը վերագործարկելու համար գումար չի գտնվում՝ ճիշտ այնքան գումար, որքան պետական պահուստային ֆոնդից ծախսեցին կեղծ դռան փեղկը գնելու ու խայտառակվելու համար։ ԿԳՄՍ-ի այլասերված գործելաոճը դրսևորվեց նաև Թումանյանի տուն-թանգարանի տնօրեն ու լավագույն թումանյանագետ Անի Եղիազարյանին միտումնավոր կերպով շինծու մեղադրանքով աշխատանքից հեռացնելու տեսքով։ Դա նույնպես հաշվենկատորեն արեց Ժաննա Անդրեասյանը։
ԿԳՄՍ-ն ու Ժաննա Անդրեասյանը ՔՊ-ական հակահիգիենիկ կենցաղն ու բարքերն արագորեն ներմուծում են կրթական ոլորտ և, դատելով Հանրային հեռուստատեսության եթերից, մայրաքաղաքի ու մարզերի բազմաթիվ դպրոցների պատերին ջանասիրաբար տարածում են Նիկոլ Փաշինյանի «դարակազմիկ» ֆեյսբուքյան գրառումները՝ «արևը ծագում է, մարդիկ շոգում են» պարզունակ մտազեղումների տեսքով։
Հարգելի՛ ծնողներ և ուսուցիչներ, մի՛ վերածվեք պասիվ ու անտարբեր դիտորդների, երբ ձեր զավակներին ու սաներին վերածում են մոտալուտ քաղաքական հաշվարկների էժան միջոցի, մի՛ թույլ տվեք, որ դպրոցի պատերին հայտնվեն բացահայտ լպիրշ ու անդաստիարակ կենցաղ գովազդող գործակալների մտքերը, և դպրոցը վերածվի քաղաքական կեղտոտ հաշվարկների փորձադաշտի։
Խնդրում եմ՝ ուղարկեք ձեր երեխաների դպրոցի պատերին փակցված այս էժանագին մտքերով լուսանկարները, նշեք դպրոցը, տնօրենի անունը, ազգանունը և կցեք նրա լուսանկարը։
Բոլոր անսկզբունքային կամակատարների ինքնությունը հանրայնացվելու է, ու ոչ ոք չի խուսափի պատասխանատվությունից։

Հայկ ԴԵՄՈՅԱՆ
Դիտվել է՝ 283

Մեկնաբանություններ