Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Փաշինյանի ակնարկը՝ Ալիևին․ «Не газуй, թե չէ կգնամ, ու դու կկորցնես քո ամենանվիրված կոլաբորանտին»

Փաշինյանի ակնարկը՝ Ալիևին․ «Не газуй, թե չէ կգնամ, ու դու կկորցնես քո ամենանվիրված կոլաբորանտին»
20.11.2026 | 16:03

«Փաշինյանը խաղադրույքի վրա է դրել իր կարիերան, բայց Բաքուն տպավորված չէ»։ Այս վերնագրով հոդվածը հրապարակվել է Ադրբեջանի նախագահական ապարատի կողմից ուղղորդվող կայքում, որտեղ գրում են այն մասին, որ լսում են Փաշինյանի էմոցիոնալ հայտարարությունները, բայց սպասում են գործնական քայլերի։ Բաքուն անթաքույց ցույց է տալիս, որ ուղիղ միջամտում է Հայաստանի ներքին գործերին, իսկ «Քանդենք պետությունը» կուսակցության սուտի «ինքնիշխանները» ոչ միայն չեն հակադրվում այդ քաղաքականությանը, այլև այն առաջ տանողներն են։

Համաձայնելով Ալիևի պահանջով Սահմանադրությունը փոխելու պահանջին՝ Փաշինյանը փաստացի փակուղի է ստեղծել թե՛ Հայաստանի, թե՛ հայ հանրության համար։ Նման հանրաքվեն չի կարող դրական ելք ունենալ, դա ինքնիշխանությունը Բաքվի ձեռքը դնելու քայլ է։ Միգուցե Փաշինյանը դրան դեմ չէ․ դե, եթե իր իշխանությունը դրել է Ալիևի ձեռքին, ապա ինչո՞ւ ողջ պետության հետ այդպես չվարվի, չէ՞ որ խնդրի ընդլայնման դեպքում իր մեղքի և պատասխանատվության բաժինը կարող է նվազել։ Այդուհանդերձ, քանի որ նա ձեռք չբերեց Սահմանադրական մեծամասնություն,

հիմա Հայաստանի համար ստեղծված թակարդում հայտնվել է հենց ինքը՝ իր քաղաքական թիմի հետ միասին։

Ես հենց դրանով եմ պայմանավորում վերջին օրերի նրա գերագրեսիվ, արգահատելի վարքն ու խոսույթը։ Փաստացի, նա՝ թվացյալ թիվ մեկ «խաղաղասերը», ուղիղ պատերազմ է հայտարարում բոլոր նրանց, ովքեր ասում են, որ չեն ցանկանում հանձնվել Բաքվի կամքին։ Ի պատասխան հնչում է «մեռնենք էլ՝ կհանձնվենք» փաստացի ձևակերպումը։ Իսկ արտահերթ ընտրությունների, հրաժարական տալու և նմանատիպ այլ հարցերով «մուտիտները» ոչ միայն ուղղված են մեր ընդդիմադիր դաշտին, այլև՝ Բաքվին։ Քանի որ նույն Ալիևը, որն անխնա օգտագործում է Փաշինյանին Հայաստանի դեմ, կարող է նաև անխնա ուղղակի «անցնել» Փաշինյանի վրայով, վերջինս էլ փորձում է ազդակներ ուղարկել, որ այդպես չվարվի իր հետ։ Մեկ էլ տեսար՝ վեր կկենա, կգնա, բա Ալիևը էլ որտեղի՞ց է մեր քաղաքական դաշտում նման նվիրված ու հախուռն կոլաբորանտ գտնելու, որին պետք է ուղղի հայկական պետականության դեմ։

Ի ամփոփում՝ ընդդիմադիր դաշտում պետք է հնչի 3 տրամաբանական հարց.

-Եթե «խաղաղության պայմանագիրը» իրոք բերում է խաղաղություն, ապա ինչո՞ւ նախաստորագրված պայմանագրի բազմակի խախտումները Ադրբեջանի կողմից որևէ պատասխանատվություն չեն ենթադրում։

-Ինչո՞ւ 2025-ի գարնանը, պայմանագրի տեքստի համաձայնեցումից հետո, Ադրբեջանը որոշել էր գնալ նոր էսկալացիայի ՀՀ-ի դեմ։

-Ինչպե՞ս է հնարավոր խաղաղություն կառուցել պետական մակարդակով ատելության խոսքի և զավթողական ծրագրերի քարոզման պայմաններում։ Այսօր փաստացի Ադրբեջանում մի ողջ սերունդ մեծանում է՝ մտածելով, որ հարևան Հայաստանը իր «պատմական հայրենիքն» է։ Ինչպե՞ս է չեզոքացվում այս ռիսկը։

Հ․Գ․ Իմիջիայլոց, իր քաղաքական առաքելությունը այդ պայմանագրի հետ կապող ղեկավարը կհեռանար ասպարեզից հենց ընտրություններից հետո, չէ՞ որ նա անգամ պատերազմով էր սպառնացել՝ հանուն սահմանադրական մեծամասության:

Տաթևիկ Հայրապետյան

Դիտվել է՝ 99

Մեկնաբանություններ