Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Նորմալ երկրի լրագրողները հենց տեղում կբոյկոտեին ճեպազրույց կոչվող այդ անվայել ասուխոսը

Նորմալ երկրի լրագրողները հենց տեղում կբոյկոտեին ճեպազրույց կոչվող այդ անվայել ասուխոսը
19.11.2026 | 22:00


Ժամեր առաջ Հայաստանի ժուռնալիստների միությունը հայտարարություն տարածեց՝ անդրադառնալով կառավարության նիստին հաջորդած ճեպազրույցի ընթացքում Նիկոլ Փաշինյանի և լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի միջև տեղի ունեցած հարցուպատասխանին։

Ամենայն մանրամասնությամբ միջադեպը վերաշարադրելուց հետո ՀԺՄ-ն Հայաստանի իշխանություններին կոչ է արել անհապաղ դադարեցնել լրագրողների նկատմամբ թշնամական հռետորաբանությունը, զերծ մնալ նրանց մասնագիտական գործունեությունը վարկաբեկելու և ահաբեկելու փորձերից և գիտակցել, որ լրագրողի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը միայն տվյալ լրագրողի խնդիրը չէ, այլ հարված է խոսքի ազատությանն ու ժողովրդավարական հասարակության հիմնարար արժեքներին։

«Դիմում ենք մեր միջազգային գործընկերներին՝ ի՞նչ կլիներ պետության այն ղեկավարի հետ, եթե վերջինս իրենց երկրներում իրենց իսկ երկրների լրագրողների հետ խոսեր նման անհարգալից կերպով, հայհոյախառն, սպառնալիքներով լի բառապաշարով, եթե անդադար վիրավորեր ու նվաստացներ լրագրողներին»,- զարմանբով ու զայրույթով հարցնում են լրագրող գործընկերներս՝ ակնկալելով միջազգային լրագրողական կազմակերպությունների և մամուլի ազատության պաշտպանությամբ զբաղվող կառույցների հրապարակային արձագանքը՝ Հայաստանի վարչապետի կողմից լրագրողների նկատմամբ դրսևորվող նման վարքագծին։

Միջազգային գործընկերներից առաջ ընկնելով՝ միանգամից ասեմ. նորմալ երկրի լրագրողները չէին թողնի, որ բանը հասնի իրենց ազատության պաշտպանությամբ զբաղվող կառույցներին, հենց տեղում կբոյկոտեին ճեպազրույց կոչվող այդ անվայել ասուխոսը, հաջորդ օրն էլ ողջ լրագրողական համայնքը դուրս կգար բողոքի ցույցի կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով վարչապետ կոչեցյալի հրաժարականը:

Հետաքրքիր է՝ Ժուռնալիստների միությունը մի ցույցանման բան նախատեսու՞մ է վաղվա համար, թե՞ սպասելու են միջազգային գործընկերների արձագանքին:

Լիլի Մարտոյան

Դիտվել է՝ 88

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ