Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ՈՒրախություն ճառագայթիր

ՈՒրախություն ճառագայթիր
21.11.2026 | 00:02

Նոյեմբերի 21

Ոչ միայն դու պետք է հրճվես, այլև քո ուրախությունը հայտնի պիտի լինի ուրիշներին՝ «հայտնի բոլոր մարդկանց»։ Չպետք է վառվող ճրագը դնել կաթսայի տակ, այլ աշտանակի վրա, որպեսզի նա լույս տա բոլորին, որոնք տան մեջ են։ Մարդիկ պետք է տեսնեն ու ճանաչեն քո ուրախությունը և տեսնելով՝ ստույգ իմանան, որ այդ ուրախությունը բխում է Իմ հանդեպ ունեցած ձեր վստահությունից և Ինձ հետ ապրելուց։
Խիստ ու անհրապույր հրաժարումն Իմ ճանապարհը չէ։ Երբ Ես Երուսաղեմ մտա, իմանալով հանդերձ, որ Ինձ արհամարհանք, անարգանք ու մահ է սպասվում, օվսաննաների կանչերով, ցնծության աղաղակներով և հաղթական թափորով էր, որ մուտք գործեցի քաղաք, և ոչ թե դատը կորցրած հետևորդներով։ Տրտմության կամ ցավի երանգ չկար բոլորովին Վերջին ընթրիքի ժամանակ Իմ աշակերտներին ասած խոսքի մեջ. մենք սաղմոս երգեցինք ու Ձիթենյաց լեռը բարձրացանք։
Վստա՛հ եղիր, ուրախացի՛ր և հաղթի՛ր։ Սերը գեղեցկացնում է ճամփան։ Սերը թշնամու խայթոցից դուրս է հանում դառնաղետ թույնը։ Սե՛ր։ Մե՛ծ սեր ունեցիր Իմ հանդեպ։ Սերը, ըստ էության, այլ բան չէ, քան Իմ և Իմ Հոր ներկայության գիտակցումը, քանի որ երկուսս մեկ ենք՝ Աստված սեր է։
Դիտվել է՝ 161

Մեկնաբանություններ