Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Լրագրողը պետական ամբիոնի առջև կանգնած հասարակության աչքն ու ականջն է

Լրագրողը պետական ամբիոնի առջև կանգնած հասարակության աչքն ու ականջն է
21.11.2026 | 15:29

Ո՞վ է պաշտպանելու հասարակության ձայնը

Երբ երկրի բարձրագույն պաշտոնյան հարց տվող լրագրողին պատասխանում է վիրավորանքներով, սպառնալից ակնարկներով և փողոցային բառապաշարով, թիրախը այդ լրագրողը չէ։ Թիրախը դու՛ ես՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի, քո՝ ճշմարտությունն իմանալու իրավունքը, քո հարցերը և քո արժանապատվությունը։

Լրագրողը պետական ամբիոնի առջև կանգնած հասարակության աչքն ու ականջն է։ Նա հնչեցնում է այն հարցերը, որոնք կուտակվել են մարդկանց մոտ՝ կորսված հայրենիքի, անվտանգության և չկատարված խոստումների մասին։ Երբ իշխանությունը չունի բովանդակային պատասխան, նա դիմում է ամենաստոր մեթոդին՝ լռեցնել հարց տվողին, վախեցնել մյուսներին, որպեսզի այլևս ոչ ոք չհամարձակվի խախտել կեղծիքի լռությունը։

Այսօր կանգնած ենք բարոյական և մասնագիտական լրջագույն քննության առջև։ Եթե լրագրողական համայնքը թույլ տա, որ իր գործընկերոջը նվաստացնեն մասնագիտական պարտքը կատարելու համար, ուրեմն վաղը նույն ճակատագրին է արժանանալու յուրաքանչյուր խմբագրություն։

Ժողովրդավարական աշխարհում, երբ պաշտոնյան ոտնահարում է մամուլի արժանապատվությունը, ամբողջ լրագրողական դաշտը դառնում է մեկ բռունցք՝ թողնելով այդ պաշտոնյային մենակ՝ իր սեփական մենախոսության և կեղծիքի հետ։ Լրագրողը պաշտոնյայի հպատակը չէ, այլ պաշտոնյան է հարկատու քաղաքացու ծառան։

Այս իրավիճակում անտարբերությունը հանցագործություն է սեփական ապագայի նկատմամբ։ Պաշտպանելով ազատ խոսքն ու լրագրողին՝ մենք պաշտպանում ենք մեր իրավունքը՝ ապրելու իրավական, արժանապատիվ և ազատ երկրում, որտեղ իշխանությունը վախենում է հանրային կարծիքից, այլ ոչ թե հանրությունը՝ իշխանության սպառնալիքներից։

Ժամանակն է կանգնելու ազատ խոսքի կողքին, պահանջելու պետական էթիկա և ապացուցելու, որ Հայաստանում հանրության ձայնը լռեցնել չի հաջողվի ոչ մի սպառնալիքով։

Ես, որպես հայ, որպես հանրային գործիչ և որպես քաղհասարակությունը ներկայացնող անձ, իմ աջակցությունն եմ հայտնում Hripsime Jebejyan-ին և դատապարտում եմ նիկոլ փաշինյանի գործելաոճը, խոսույթն ու քաղաքականությունը՝ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին։

Հայկ Մովսիսյան

Դիտվել է՝ 505

Մեկնաբանություններ