Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Պատմական հայրենիքի մասին հիշողությունը դառնում է անցանկալի բեռ, իսկ դրա աշխարհագրությունը՝ դպրոցական կրթությունից դուրս մղվող գիտելիք

Պատմական հայրենիքի մասին հիշողությունը դառնում է անցանկալի բեռ, իսկ դրա աշխարհագրությունը՝ դպրոցական կրթությունից դուրս մղվող գիտելիք
22.11.2026 | 13:47

Խոսեմ նիկոլական Հայաստանի հերթական անոմալիայի մասին:

Օրերս պրզեցի, որ Հայաստանի դպրոցներում դասավանդվող երկրորդ դասարանի դասագրքում «Սասնա ծռեր» էպոսի մի հատված է ներկայացված։ Կարդում ենք, թե Մսրա Մելիքը զորք է հավաքում և շարժվում Դավթի դեմ։

Դասագրքում գրված է. «Ու զորքն առաջ՝ գալիս է դեպի Հայաստան»։ Իսկ էպոսի բնագրում նույն հատվածն այսպես է. «Ու դուրս էլավ Սասնա վերա»։

Այսինքն՝ բնագրի «Սասունը» դասագրքում փոխարինվել է «Հայաստանով»։ Արդյունքում՝ երեխան կարդում է Սասունցի Դավթի մասին, բայց նրան չեն ասում, թե ինչ է Սասունը, և որտեղ է այն գտնվում։

Փաստացի՝ Սասունը մեր պատմական հայրենիքի մի մասն է։ Ըստ էության, դասագրքից այդ տեղանունը հանելով, երեխային զրկում են հենց այն հարցը տալու հնարավորությունից, որը պետք է ծնվեր այդ տողը կարդալիս. «Ի՞նչ է Սասունը, որտե՞ղ է այն, և ինչո՞ւ է Դավիթը Սասունցի»։ Այսպես պատմական հայրենիքի աշխարհագրությունը դուրս է մղվում երեխայի գիտելիքներից։

Սա հատկապես ուշագրավ է այն քաղաքական իրողությունների համատեքստում, երբ իշխանությունը հետևողականորեն փորձում է ազգային ինքնության հիմքում դնել միայն ներկայիս պետական սահմաններով սահմանափակված «Իրական (Պարտադրված) Հայաստանի» պատկերացումը։ Պատմական հայրենիքի մասին հիշողությունը դառնում է անցանկալի բեռ, իսկ դրա աշխարհագրությունը՝ դպրոցական կրթությունից դուրս մղվող գիտելիք։

Այսինքն, եթե երեխան չգիտի՝ ինչ է Սասունը, վաղը նրան այլևս պետք չի լինի բացատրել, թե ինչու այն չկա Հայաստանի ներկայիս սահմաններում։ Նա պարզապես չի իմանա, որ այդպիսի Սասուն եղել է։

Հենց այսպես է ձևավորվում անհիշողություն մանկուրտը: Եվ այդ անհիշողության վերջնական արդյունքը սեփական անցյալից կտրված, իր պատմական հայրենիքի մասին պատկերացում չունեցող մանկուրտացված սերունդն է։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 314

Մեկնաբանություններ