Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյը երկրի կառավարության ներկայիս ղեկավար Էնդի Բերնհեմին կոչ է արել հրաժարվել երկիրը Եվրոպական միություն վերադարձնելու գաղափարից։ Նա հայտարարել է, որ ապշած է, տեսնելով, որ կառավարության ներկայիս ղեկավարը կարող է դիտարկել նման հնարավորությունը։ «Բրեքսիթը կայացել է։ Պարզապես ընդունեք դա և առաջ շարժվեք»,- ասել է Թերեզա Մեյը։               
 

Երկրի կատաղիները

Երկրի կատաղիները
23.11.2026 | 00:03

Նոյեմբերի 23

Այստեղ՝ աշխարհում, նեղություն պիտի ունենաք, սակայն քաջալերվեցե՛ք, որովհետև Ես հաղթեցի աշխարհին (Հովհ. ԺԶ 33)։

Հիմա դուք կհարցնեք, թե ինչո՞ւ նեղություններ պիտի ունենաք, երբ Ես հաղթեցի այս աշխարհին։
Իմացե՛ք, որ Իմ հաղթանակը ոչ թե Ինձ էր հարկավոր, այլ ձեզ համար էր, Իմ որդինե՛ր։ Ես հաղթեցի ամեն դժվարություն, ամեն մի փորձություն, որոնք ծառացան Իմ դեմ։ Չարի զորությունները, ծայր աստիճան լարված, միջոցներ ու հնար էին փնտրում՝ Ինձ խորտակելու համար։ Սակայն ձախողվեցին։ Իսկ թե ինչպես ձախողվեցին, հայտնի է միայն Ինձ և Իմ Հորը, որը կարող էր տեսնել Իմ անպարտ հոգին։
Աշխարհը, նույնիսկ Իմ հետևորդները, Իմ կյանքի գործի մեջ կարող էին տեսնել կորցրած դատ։ Տեսնելով Ինձ այդպես անարգված, արհամարհված, ծեծված՝ կարծեցին, թե Ես բոլորովին պարտվել եմ։ Ինչպե՞ս կարող էին իմանալ, որ Իմ հոգին ազատ էր, անբեկանելի, անվնասելի։ Քանի որ Ես եկել էի Աստծուն ցույց տալու մարդկանց. պետք է ցույց տայի, որ Աստված անպարտելի է, անվնասելի և անմատչելի չարին ու նրա զորություններին։
Մարդը չէր կարող տեսնել Իմ հոգու անվնասելի լինելը՝ բարձրացած այս աշխարհի կատաղի ոգիներից ու դժոխքից ի վեր՝ Ամենակալ Հոր անմատչելի ներկայության մեջ։ Սակայն մարդը կարող էր տեսնել Իմ հարուցյալ մարմինը և դրանով հասկանալ, թե մարդու չարության վերջին ճիգն անգամ անկարող է վնասել Ինձ։
Այս իրողությունը թող սրտապնդի ձեզ, որովհետև դուք էլ բաժնեկից պիտի լինեք Իմ նեղություններին։ Եթե չարը ձեզ հանգիստ է թողնում, նշանակում է՝ դուք չար եք։ Իսկ երբ չարը նեղում է ձեզ, երբ փորձությունները սաստկանալով ծանրանում են ձեզ վրա, դա ապացույցն է, որ դուք Իմ կողմնակիցներն եք և ենթակա՝ աշխարհի ատելությանը։
Բայց արիացե՛ք, քայլե՛ք Ինձ հետ։ Ես պարտության եմ մատնել չարը բոլոր առումներով՝ ամեն մի կետում. սրա ապացույցը մարդը կարող է տեսնել առանց որևէ տարակույսի, որովհետև Ես մեռելներից հարություն առա։ Իմ անպարտ զորության միջով դուք այսօր քայլում եք անվնաս։
Դիտվել է՝ 9

Մեկնաբանություններ