ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Հայ քաղաքական մտքի պատմական դասը և աշխարհաքաղաքական ընտրությունը

Հայ քաղաքական մտքի պատմական դասը և աշխարհաքաղաքական ընտրությունը
25.11.2026 | 12:05

Մութ միջնադարում, երբ Հայոց աշխարհը լցվել էր սելջուկյան, թուրքմենական բազմաթիվ քոչվոր ցեղախմբերով, հայ քաղաքական միտքը դադար չուներ և դաշնակիցներ էր փնտրում այդ հորդաների դեմ պայքարում։ Նույնիսկ Կիլիկիայի հայոց թագավորը հասավ Մոնղոլիայի մեծ խանի մոտ՝ նրան դաշնակցելու նպատակով։ Վրաստանի Բագրատունիների թագավորությունը՝ իր Զաքարյան սպարապետներով, նույնպես սկսեց դաշնակցել մոնղոլներին։ Մոնղոլները, սակայն, չհաստատվեցին այս տարածաշրջանում և երկու հարյուր տարի անց հետ քաշվեցին։ Ամբողջ Կովկասը, Հայկական բարձրավանդակը, ողջ Մերձավոր Արևելքը բաժանվեցին թուրքացած Սեֆյան Պարսկաստանի և Օսմանյան կայսրության միջև։ Հայ ժողովուրդը հայտնվել էր անհավատալի ծանր իրավիճակում։
Եվ ահա այս պարագայում հայ ժողովուրդը թերևս ծնեց միջնադարի իր քաղաքական ամենահանճարեղ դրույթը՝ հզորացող Մոսկովյան կայսրության հետ դաշնակցելը, համագործակցելը, նրան Արևելք առաջնորդելը։ Ռուսների գալը, հայտնվելը մեր կողմերում իրոք փրկեց Հայաստան աշխարհի թեկուզ մի փոքր հատվածը։ Հիմա այս տականքը ջնջում է մեր գոյաբանական կոդի ապրեցնող, ապացուցված աշխարհաքաղաքական մոդելը՝ կատարելով այն, ինչ երազում էին մեր թշնամիները։

Աշոտ ՄԻՐԶՈՅԱՆ
Դիտվել է՝ 793

Մեկնաբանություններ