«Դու ինչի՞ չես մեռել»-ից եկանք-հասանք «մեռնեք էլ՝ խաղաղություն լինելու ա»-ին
Իհարկե, բոլորս էլ մահկանացու ենք, բայց ձեզ չի՞ թվում, որ սրանք մի քիչ շատ են սկսել խոսել մեր մեռնելուց:
Առհասարակ, մահ ցանկանում են միայն թշնամուն, որովհետև ինքն էլ քո մահն է ցանկանում: Դա էլ խիստ պրիմիտիվացրած եմ ասում:
Կարծում եմ՝ պարտադիր չի մտքի տիտան լինել, գլխի ընկնելու համար, թե սրանք ում են թշնամի համարում, ում մահն են ցանկանում: Սակայն իրենց ներքին խոսույթում, որն արդեն վերածվել է արտաքին խոսույթի, իրենք միշտ էլ ասել են, որ դե, եթե «խաղաղություն» չեն ուզում, թող գնան մեռնեն:
Շատերին կարող է թվալ, թե դրանց տեսակի մոտ սա նոր խոսույթ է, որը սկսել են կիրառել իրենց անելիքն արդարացնելու համար: Դա այդպես չէ, ես այդ տեսակի հետ առնչվելիս նման խոսույթ լսել եմ դեռ մինչև մուտանտի իշխանության բերվելը:
Սրանք միշտ էլ այդպես են մտածել, ուղղակի առաջ վախենում էին հրապարակային արտահայտվել, հիմա չեն վախենում:
Սրանք այդպես էին մտածում, երբ կոչ էին անում կասկա-մասկա վերցնել՝ գնալ կռվելու: Սրանք այդպես էին մտածում, երբ իրենց առաջնորդը հրաժարվում էր հրադադարից, որ իրեն դավաճան չասեն:
Այս գրառումը նրա մասին չի, որ «խաղաղություն չեն ուզում, դե թող գնան մեռնեն» թեզը անբարոյականություն է: Այս գրառումը նույնիսկ այն մասին չի, որ դա անբարոյականության գերադրական աստիճանն է, հատկապես, երբ հազարավորները զոհվել են: Այս գրառումն այն մասին է, որ սրանք այդպես են մտածել նույնիսկ մինչև իշխանության բերվելը: Սրանց բերողներն իրենց հենց այնպես չեն ընտրել: Այս գրառումն այն մասին է, որ Հայաստանում իրականացվել է մարդկության պատմության մեջ ամենաայլանդակ նախագծերից մեկը:
«Մեռնեք էլ՝ խաղաղություն լինելու ա»... Տղերքը չեն մեռել, զոհվել են, բայց սա խաղաղություն չի:
Արամ Աբաջյան