ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Իմ գեղեցկությունը

Իմ գեղեցկությունը
26.11.2026 | 00:03
Նոյեմբերի 26

Մարգարեն կանխավ հայտնեց ճշմարտությունն Իմ այս խոսքի.
«Ով որ ականջ ունի լսելու, թող լսի»։
Ինչպես և այն մյուս խոսքը.
«Ով որ աչքեր ունի տեսնելու, թող տեսնի»։
Սահմանված էր, որ Աստված ծնվեր երկրի վրա, սակայն սահմանված չէր, որ Նա իբրև բնակարան ունենար շատ գեղեցիկ մի մարմին, որպեսզի մարդիկ հավատան և հետևեն Իրեն՝ Իր կերպարանքի գեղեցկության համար։
Ո՛չ, սահմանված էր, որ Նա լիներ մեկը, որին աշխարհն արհամարհեր, սակայն տեսնող աչքի համար այդ մարմնի մեջ բնակվող հոգին այնքան գեղեցիկ պիտի լիներ, որ որևէ բանի հետ համեմատել իսկ չլիներ։ «Այնուհանդերձ, երբ տեսանք Նրան, չուներ Նա այն գեղեցկությունը, որ ցանկալի լիներ»։
Աղոթք արեք, որ ունենաք այդ տեսնող աչքը, որպեսզի կարողանաք տեսնել գեղեցկությունը Իմ նկարագրի՝ Իմ Հոգու։ Ավելին։
Ինչպես որ հավատով տեսնվեց աստվածային գեղեցկությունը Նրա, ով ձև կամ վայելչություն չուներ, այդպես էլ դուք աղոթեք, որ ունենաք հավատքի այդ տեսողությունը՝ ճանաչելու գեղեցկությունը Իմ սիրո, որ երևում է ձեր հանդեպ ունեցած Իմ վերաբերմունքից ու գործերից։ Մինչև որ դուք հավատքի աչքերով ի զորու լինեք տեսնելու այն ամենը, որ ցանկալի է տեսնել Իմ մեջ։ Այն ամենը, որ աշխարհը փորձեց տգեղացնել՝ անգթությամբ ու կոպտությամբ։
Այո՛, ճանաչեք Ինձ։
Խոսեք Ինձ հետ։
Թույլ տվեք, որ խոսեմ ձեզ հետ, որպեսզի կարողանամ ձեր սիրող սրտերին պարզ ու հստակ դարձնել՝ ինչ որ այժմ թվում է անհասկանալի ու աննպատակ. նաև այս՝ «Կերպարանք ու վայելչություն չուներ»։
Դիտվել է՝ 577

Մեկնաբանություններ