ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

TRIPP-ը՝ փրկության միակ հույս

TRIPP-ը՝ փրկության միակ հույս
26.11.2026 | 15:08

Էս գելուգազան ժողվարչապետի սահմանադրության տեքստը հրապարակվեց, բոլորը կարծիք հայտնեցին, մի քանի բան էլ ես ասեմ։
Ո՞վ է ողջունում սույն խայտառակ և հակամարդկային պրոյեկտը։ Ալիև էֆենդին, Էրդողան էֆենդին ու հայրենի գրանտակերները՝ Իոաննիսյան և այլն։ Նշանակում է՝ սրանց առաջարկած սահմանադրությունն աղետ է, էլ պետք չէ երկար մտածել. ի վերջո, չեն կարող հայ ժողովրդի ամենավտանգավոր թշնամիները, հատկապես՝ հայ գործակալ գրանտակերները, Հայաստանի համար լավ բան անել։ Եվ այս ամենը մատուցվում է հանրությանը որպես չտեսնված, աննախադեպ պատմական երջանկություն։
Ուրեմն՝ նոր սահմանադրությունն աղետալի հարված է հայ ինքնությանն ու պետականությանը։ Օրինակ՝ Արարատ լեռը… Կարծես թե մի էական բան չէ, բայց դա հայ քաղաքակրթական ինքնության հիմնասյուներից է, որի վերացումը մեծ հարված է մեր ԴՆԹ-ին (ДНК), այսինքն՝ զրկվելով Արարատից՝ մենք, ասենք, 15 տոկոսով այլևս հայ չենք լինի։
Չկա նաև Արցախը։ Եվ ամենակարևորը՝ չկա Ցեղասպանությունը՝ Հայաստանի ամենահզոր աշխարհաքաղաքական լծակն ու հայ ինքնության առանցքը։
Բացի հակահայկական և հակաքաղաքակրթական լինելուց՝ նոր սահմանադրությունը նաև ՀԱԿԱՄԱՐԴԿԱՅԻՆ ՈՒ ՀԱԿԱՊԵՏԱԿԱՆ Է։ Օրինակ՝ քաղաքացիությունից զրկելու դրույթը։ Ինչի՞ են ուզում սրանք դրանով հասնել։
Նախ՝ դա չտեսնված բան է համաշխարհային պրակտիկայում։ Կան երկրներ, որոնք իրենց իրավունք են վերապահում քաղաքացուն զրկել անձնագրից, բայց դա վերաբերում է բացառապես ՆԱՏՈՒՐԱԼԻԶԱՑՎԱԾ քաղաքացիներին։ Օրինակ՝ Միացյալ Նահանգները հարյուրավոր անձանց զրկեց քաղաքացիությունից և ուղարկեց իսրայելական կախաղաններ, բայց դրանք նախկին նացիստական հանցագործներ էին, Ամերիկայում թաքցրել էին իրենց անցյալը, ինչը բավարար հիմք էր զրոյացնելու դրանց ողջ իմիգրացիոն պատմությունը և անձնագրից զրկելու համար։ Բայց Ամերիկայում անհնար է այնտեղ ծնված մարդուն քաղաքացիությունից զրկել՝ դա նոնսենս է։
Հիմա սրանք իրենց արևին աֆերիստ քայլ են անում՝ արցախցիների անձնագրերում ծննդավայրը նշում են Ադրբեջան։ Դա էլ ավելի կհեշտացնի քաղաքացիությունից զրկելու պրոցեսը։ Իսկ ովքե՞ր առաջինը կկորցնեն ՀՀ անձնագիրը։ Ճիշտ է՝ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Սամվել Կարապետյանը, Փաշինյան Նիկոլի մյուս ընդդիմախոսները՝ հիմնականում արցախցի, որոնք հետախուզման մեջ են Ադրբեջանում, իսկ այստեղ կմեղադրվեն հակասահմանադրական գործունեության մեջ, կկորցնեն անձնագրերը և կհայտնվեն Բաքվի բանտերում։ Դե, սրանք չեն կարող, չէ՞, ՀՀ քաղաքացուն արտահանձնել, դրա համար էլ սահմանադրության մեջ ամրագրում են այդ կետը։
Մի խոսքով՝ վիճակը լուրջ է։ Հույս դնել հայրենի ընդդիմադիրների վրա, որ մի բան ձեռնարկեն ու գոնե իրենք իրենց փրկեն, չարժե, քանի որ նրանք բազմավեկտոր են. նրանց 95 տոկոսը Թրամփի Մելանիկին ու Ուրսուլային հայրենիքից ու հարազատ հորից շատ է հարգում, նշանակում է՝ երբեք չեն կպնի Թրամփի և Ուրսուլայի համատեղ վաստակ Փաշինյան Նիկոլին։ Մնում է սպասել TRIPP-ին։ Եվ կարծում եմ՝ միայն TRIPP-ի արագ աշխատանքները կփրկեն սույն ժողովրդին ինքնության և պետության վերջնական բնաջնջումից։

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Դիտվել է՝ 255

Մեկնաբանություններ