ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Ժողվարչապետը վերակենդանացնում է Ալեքսանդրապոլը

Ժողվարչապետը վերակենդանացնում է Ալեքսանդրապոլը
27.11.2026 | 11:16

Շատ վաղուց եմ ասել, դեռ մինչև սրանց գալը, որ անգլոսաքսերը, նախ, քենախնդիր ու սկզբունքային ցեղատեսակ են՝ մի տեղից ռադ ես անում, կյանքի գնով կվերադառնան, կանցնեն հազար ու մի փորձանքով, կգործադրեն միլիոն ու մի ջանք, բայց իրենցին ի վերջո կհասնեն՝ Վենեսուելան ձեզ վառ օրինակ։ 1999-ից ի վեր, երբ Ուգո Չավեսը դեն նետեց ամերիկյան կորպորացիաները երկրից և վերականգնեց իր սուվերենությունը Վենեսուելայի ընդերքի նկատմամբ, Միացյալ Նահանգների քամակը վառվում էր. ինչ ասես չձեռնարկեցին Չավեսի ռեժիմի կործանման ուղղությամբ՝ է՛լ հեղաշրջում 2002-ին, է՛լ ինչ-որ մի լակոտ գրանտակերի՝ Խուան Գուայդոյի «նշանակում» Վենեսուելայի նախագահի պաշտոնում, է՛լ սանկցիաներ… Եվ այս ամենն ավարտվեց Մադուրոյի առևանգմամբ։ 26 տարի տառապեց Միացյալ Նահանգները և հասավ իր մուրազին։
Հիմա անգլոսաքսերին Թուրան էր պետք։ Փորձ արվեց անել դա по-хорошему՝ ոմն Գոբլի ծրագրով՝ Մեղրիի փոխանակում Արցախի հետ։ Չստացվեց՝ գաղափարը մերժվեց Վազգեն ու Սերժ Սարգսյանների, Ռոբերտ Քոչարյանի կողմից։ Դիմեցին Վազգենի սպանությանը՝ Քոչարյանի ու Սարգսյանի վրա մեղքը բարդելով և այդ ճանապարհով նրանցից ազատվելու նպատակով։ Նորից չստացվեց։ Եվ ասացին Արևմուտքում. «Չեք ուզում по-хорошему, կլինի по-плохому»։ Բուծվեց հսկայական գրանտակեր հանրույթ, որը և բերվեց իշխանության 2018-ին, հանձնեց ու հայաթափեց Արցախը և հնարավոր դարձրեց Թուրանի կայացումը։ Պահանջվեց ընդամենը մեկ քառորդ դար…
Բայց չմոռանանք անգլոսաքսերի ամենավտանգավոր սորտի՝ անգլիացիների ծրագրերի մասին։ Նրանք 1918-ից հետո փաստացի տիրացան Անդրկովկասին։ Հետո նրանց սկսեցին վտարել։ Կոնկրետ Հայաստանի պահով անգլիացիների տեսլականը հետևյալն էր՝ ոչնչացում կամ վիլայեթացում, և 1920-ի Ալեքսանդրապոլյան պայմանագիրը, որը ստորագրվեց բրիտանացի գնդապետ Սթոքսի անմիջական հրահանգով («Դուք պարտավոր եք հաշտվել թուրքերի հետ, քանզի բոլշևիկները մեր թշնամիներն են»,- գրել էր Սթոքսը դաշնակներին), Հայաստանի հանդեպ անգլիական մոտեցման վառ օրինակ էր։
Սակայն այդ պրոյեկտն էլ վիժեցվեց. բոլշևիկները վերադարձրին ավելի քան 20 հազար ք/կմ տարածք և լուծարեցին թուրքական վիլայեթը։ Ալբիոնի ափերում չմոռացան այդ պարտությունը, և այսօր անգլիացիք արդեն ահագին գործ են արել Հայաստանի՝ 1920-ի կարգավիճակը վերականգնելու ուղղությամբ։ Եվ այսօր ժողվարչապետը, որը, հետևելով Ալմա-Աթայի դեկլարացիայի ոգուն ու տառին, հնարավոր դարձրեց Թուրանը՝ Արցախի գնով, խոսեց իր հետագա պլանների՝ Ալեքսանդրապոլի պայմանագրի սահմանների վերականգնման մասին։
Ժողվարչապետը մեծ մարդ է, նա չի մանրացնում իր քայլերի դետալները. նա պարզապես մի անշառ, բարի բան է ասում, որին հետևում են ողբերգություններ՝ տարածքների կորուստներ, հայրենազրկումներ և այլն։
Ուրեմն՝ ժողվարչապետը հայտարարեց, որ առաջիկայում հրաժարվելու է ռուս սահմանապահների ծառայություններից, անձամբ ինքն է պաշտպանելու ՀՀ սահմանները (իբր դա անհրաժեշտ է ԵՄ անդամակցության, վիզաների ազատականացման համար)։ Լավ միտք է, չէ՞, ինքնիշխան ազգի համար։ Իհարկե։ Բայց պետք է հիշել ու գիտակցել. ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԸ ԿՊԱՇՏՊԱՆՎԻ ՀԱՅԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԱՅՆՊԵՍ, ԻՆՉՊԵՍ ՊԱՇՏՊԱՆՎԵՑ ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆԸ, այսինքն՝ ինչպես ադրբեջանցիք մտան Վայոց ձոր, Սյունիք ու Գեղարքունիք, իսկ ժողվարչապետը հրամայեց մեր զորքերին հետ քաշվել, այդպես էլ թուրքերը կմտնեն և կվերականգնեն պատմական արդարությունը՝ ռուսների կողմից պղծված, այն է՝ Ալեքսանդրապոլի սահմանները։
Թե ինչ կլինի հետո, էական չէ։ Գուցե Արևմուտքը չճանաչի ՀՀ սահմանների փոփոխությունը, ինչ-որ կապիկություններ անի, գուցե ժողվարչապետն ուղիղ հայտարարի, որ հետևում է միջազգային իրավունքին և չի կարող հաշտվել բոլշևիկների կողմից Ալեքսանդրապոլի պայմանագրի ոտնահարման հետ. մի խոսքով՝ դա ընդհանրապես էական չէ։ Էականն այն է, որ արևմտյան գործակալական ցանցը վերականգնում է անգլոսաքսերի արդարությունը և իրականություն դարձնում նրանց դարավոր մուրազը։
Լենինականի (Լեննականի) բնակիչներին զգուշացնում եմ իրենց գլխի գալիքի մասին. թող աղոթեն TRIPP-ի համար։ Աստված չանի՝ ինչ-ինչ պատճառներով ամերիկացիք հրաժարվեն այդ պրոյեկտից, և Փաշինյան Նիկոլի ռեժիմը հավերժ կմնա։

Արտյոմ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Դիտվել է՝ 392

Մեկնաբանություններ