Աղոթարան
29.11.2026 | 00:03
Դու, Տե՛ր,
Քո առատ ողորմությամբ մխիթարի՛ր Քո ծառաներին և տո՛ւր նրանց ապաշխարության հնարավորություն։ Հաշտվի՛ր Քո մարդասիրությամբ և դարձրո՛ւ նրանց Քո Սուրբ Եկեղեցու անդամները,
որպեսզի հոգով առողջացածները՝ խոստովանությամբ և ապաշխարությամբ մտնեն Քո Սուրբ Եկեղեցին, Քո ժողովրդի հետ միասին Քեզ առաքեն օրհնություն
և փառք Հորը և Որդուն և Սուրբ Հոգուն այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից։
Ամե՛ն։
«Հոգու կանչ»-ի ՖԲ էջից
Մեկնաբանություններ