ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսա և ՈՒկրաինայի շուրջ բանակցություններում Սպիտակ տան հատուկ բանագնաց Ջարեդ Քուշները սուր քննադատության է արժանացել ՈՒկրաինայում ու Եվրոպայում: Պուտինին անվանելով «քաղաքականության գրոսմայստեր»՝ նա ռուս-ուկրաինական հակամարտությունը բնութագրել է որպես միջնորդավորված պատերազմ, որտեղ Եվրոպան ֆինանսավորում և զինում է ՈՒկրաինային՝ Ռուսաստանին դիմակայելու համար։               
 

Ընտրացուցակների կրճատումից մինչև սահմանադրական հանրաքվե. ինչպե՞ս են նվազեցնում անցողիկ շեմը

Ընտրացուցակների կրճատումից մինչև սահմանադրական հանրաքվե. ինչպե՞ս են նվազեցնում անցողիկ շեմը
29.11.2026 | 14:36



Երևի տեղյակ չեք, որ ընթացիկ ՏԻՄ ընտրություններն արդեն անցնում են նոր օրենքով. եթե ընտրություններին նախորդող երկու տարվա ընթացքում առնվազն մեկ տարի չես ապրել Հայաստանում, ընտրելու իրավունք չունես։ Կապ չունի՝ ունես սեփականություն, վճարում ես հարկեր, ունես ընտանիք, կենսական շահերիդ կենտրոնը Հայաստանն է՝ կապ չունի. մի խումբ «գրատախտակի մացեմացիկաներ» քեզ զրկել են քո սահմանադրական՝ ընտրելու ու ընտրվելու իրավունքից։ Կհիշեք՝ այդ գարշելի, հակասահմանադրական քարոզչաերթն ու օրենքի ընդունումը հիմնավորվում էին արտաքին միջամտությամբ՝ հատկապես իշխանության «հաստ աղիքի» անդուլ պրոպագանդիստ սպառնաբերանի ջանքերով, ինչը, սակայն, պարզվեց՝ տոտալ սուտ էր, մանիպուլյացիա ու պրոիշխանական սև քարոզչություն։ Քանի որ, ըստ ԱԱԾ տվյալների, նախորդ տարվա համեմատ ժամանածների և մեկնածների տարբերությունը 3000 էր, ու դա էլ պարզ չէ՝ մասնակցել են ընտրությանը, թե ոչ։ Բայց այդ քարոզչական տեռորի ու օրենքի արդյունքում իշխանությունն իջեցրել է ընտրության մասնակիցների թիվը մոտ 200 000-ով։ Սա էլ իր հերթին նշանակում է, որ եթե ԱԺ ընտրություններին ՔՊ-ն հավաքել էր 700 հազարից ավելի ձայն ու ստացել 49%, հիմա, եթե արտահերթ ընտրություններ լինեն, նույն քանակը հավաքելով՝ կստանա 60%-ից ավելի։ Հասկացա՞ք, չէ՞՝ մի քանի ամիս քարոզչության, հակասահմանադրական օրենքի ընդունման ու դե ֆակտո ընտրակեղծարարության փայտիկով նույն թվերով ստանում ես ավելի շատ մանդատ ու ավելի վերահսկելի խորհրդարան։ Նույնը վերաբերում է նաև սահմանադրական հանրաքվեին։ Օրենքով փոփոխություն կատարելու համար պետք է հավաքել ձայների 50%-ից ավելին, բայց ոչ պակաս, քան բոլոր ընտրողների 25%-ը, այն է՝ եթե ընտրողների ցուցակները կրճատվել են մինչև 2,3 մլն-ի, դրա 25%-ը կկազմի 575 000 ձայն։ Այսինքն՝ սուտ քարոզչությամբ, մանիպուլյացիայով ու մարդկանց հույզերն ահաբեկելով՝ իշխանությունը ոչ թե ավելացնում էր սեփական ձայները, համոզում քաղաքացիներին կամ արդար պայքար մղում, այլ զրկում էր նրանց ընտրելու իրավունքից և կրճատում ընտրացուցակները։ Եվ հիմա ընդամենը 575 000 ձայն է պետք՝ նոր Սահմանադրությունը հանրաքվեով անցկացնելու ու դիկտատորական հաճույքներ ստանալու՝ ենթարկեցնելով նաև դատական իշխանությունը։ Ու այսքանից հետո դուք ուզո՞ւմ եք բովանդակային քննարկում։ Ի՞նչ քննարկում ձայնագողերի ու ընտրելու իրավունքից զրկողների հետ, որոնք նաև ուզում են քաղաքացիությունից զրկել այն նույն դատավորներին, որոնց 5 տարի ցանկանում են ոտքերի տակ պահել՝ հլու-հնազանդ։ Քանի որ եթե նոր Սահմանադրությունն անցնի, բոլոր դատավորները դառնում են ԺՊ (ժամանակավոր պաշտոնակատար), նրանց «վեթինգ» է անելու ԱԺ-ի, այն է՝ ՔՊ-ի ընտրած 5-հոգանոց «չեկա» ոճի խորհուրդը, և նրանց ընտրելու են տարատեսակ «մացեմացիկաները»։ Այսինքն՝ ձեզ ուզում են կամ փորձում են խայծով գրավել, որ քննարկեք մի Սահմանադրություն, որը ոչ թե զսպում կամ սահմանափակում է իշխանությանը, հավասարեցնում իշխանության տարբեր ճյուղերի դերն ու նշանակությունը, այլ բոլոր՝ օրենսդիր, գործադիր ու դատական իշխանությունները ուղղակի ենթակայության տակ է դնում մեկ անձի ու նրան անվերապահ ենթակա կուսակցության։

Գոռ ՄԱԴՈՅԱՆ

Դիտվել է՝ 106

Մեկնաբանություններ