Եվրամիությանն անդամակցելը Հայաստանի գործն է և նրա ինքնիշխան իրավունքը՝ հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ինչպես նրանք որոշեն, այդպես էլ կլինի։ Դա նրանց ինքնիշխան իրավունքն է, իսկ մեր իրավունքն է որոշել այն արտոնությունների հարցը, որոնք Հայաստանը կկորցնի, եթե մերձենա ԵՄ-ի հետ»,- ասել է ՌԴ փոխվարչապետը։               
 

Նեթանյահուին և Գալանտին ձերբակալելու հրամաններով գործը չի սահմանափակվելու

Նեթանյահուին և Գալանտին ձերբակալելու հրամաններով գործը չի սահմանափակվելու
23.11.2024 | 07:15

Իսրայելի վարչապետ Նեթանյահուին և նրա նախկին պաշտպանության նախարար Գալանտին ձերբակալելու մասին Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) որոշումները վատ լուր են Իլհամ Ալիևի համար։ Այն, ինչի համար ՄՔԴ-ն մեղադրանք է ներկայացրել Իսրայելի ֆաշիստ ղեկավարներին, նույնությամբ և ավելի մեծ հաջողությամբ իրագործել են Բաքվի ցեղասպաններն Արցախում, ինչպես նաև ամբողջ Ադրբեջանի տարածքում։ Մասնավորապես, 2022-2023 թվականներին նրանք Արցախի բնիկ հայ բնակչության դեմ որպես «պատերազմի եղանակ» կիրառել են «սովին մատնելու ռազմական հանցագործությունը»։

Քանի որ ծանրակշիռ իրավական նախադեպն արդեն ստեղծված է, Հայաստանի Հանրապետությունը պարզապես պարտավոր է միջազգային իրավական ատյաններում՝ նախևառաջ ՄՔԴ-ում և ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում (ԱՄԴ) հետամուտ լինել Արցախի հայաթափման հանցագործությունը պատժելու գործընթացին՝ Ալիևին ու նրա գործակիցներին մեղադրյալի աթոռին նստեցնելու և զուգահեռաբար արցախահայության իրավունքների վերականգնման խնդիրն արծարծելու նպատակով։

Միայն թե այդ ընթացքում հայ ժողովուրդն իր մեջ ուժ պետք է գտնի Հայաստանի Հանրապետության պաշտպանունակությունը վերականգնելու համար, որովհետև Ադրբեջանի ճնշումներն առաջիկայում ինքնըստինքյան դեռևս չեն վերանալու։ Ամեն դեպքում, Ադրբեջանի դեմ ՀՀ արդեն իսկ ներկայացրած հայցերից հրաժարումը (ինչի մասին վերջերս ակնարկվում է) կլինի ոչ այլ ինչ, քան պետական դավաճանություն։

Հ.Գ. Ինչպես ցույց է տալիս ՄՔԴ-ի նախորդ փորձը, Նեթանյահուին և Գալանտին ձերբակալելու հրամաններով գործը չի սահմանափակվելու։ Դրան պարտադիր հետևելու են Իսրայելի ռազմաքաղաքական ղեկավարության այլ անդամներին ներկայացվելիք մեղադրանքներն ու ձերբակալության նոր հրամանները։ Պետք է ձգտել, որպեսզի սրանց ճակատագիրը կիսեն նաև ոճրագործ Ալիևն ու նրա մանկլավիկները։

Արմեն Այվազյան

Դիտվել է՝ 5411

Մեկնաբանություններ