«Երևանում հայտարարում են, թե առայժմ Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու մասին խոսք չկա, քանի որ իրենք դեռ չեն անդամակցել Եվրամիությանը։ Հայաստանում արդեն ընդունվել է ԵՄ-ին անդամակցելու մասին օրենքը, այնպես որ, հարցն արդեն խիստ է դրված: Այստեղ, անշուշտ, պետք է արագ կողմնորոշվել ու հարցերը լուծել»,- ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։               
 

Սիրիայի և անձամբ Ասադի շուրջ նոր իրողություններ հաստատելու նախապատրաստություն

Սիրիայի և անձամբ Ասադի շուրջ նոր իրողություններ հաստատելու նախապատրաստություն
30.11.2024 | 13:40

Հալեպի հետ կատարվածը բազմաթիվ խորքային փոփոխությունների արդյունք է, իսկ լայն առումով` Սիրիայի և անձամբ Ասադի շուրջ նոր իրողություններ հաստատելու նախապատրաստություն, որտեղ Էրդողանը փորձելու է այլ դերակատարների հանձնարարականները կատարել։

Իմ խորին համոզմամբ՝ սա կապ ունի նաև Իսրայելի ռազմավարության հետ, որով փորձում է տարածաշրջանում իր համար ստեղծել երկարատև խաղաղության հնարավորություն, որը, իսրայելացիների պատկերացմամբ, իրանական (նաև՝ ռուսական) ազդեցության չեզոքացումն է` Լիբանանից հետո առնվազն Սիրիայի տարածքում։

Ինչպես ասացի, սա բազմաբնույթ կոմբինացիաներ ենթադրող գործողություն է, որի հաջողությունը կամ անհաջողությունը կապված է Սիրիայի կառավարության, Իրանի և Ռուսաստանի հնարավոր կազմակերպված և թիրախային հակազդեցությամբ։

Աստված պահպանի մեր եղբայրներին Հալեպում և ողջ Սիրիայում։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 3852

Մեկնաբանություններ