ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը խստորեն քննադատել է ՈՒկրաինայի կողմից Միացյալ Նահագների մատակարարած հրթիռների արձակումը Ռուսաստանի տարածքի խորքին: «Այն, ինչ կատարվում է, խելագարություն է։ Ինչու՞ ենք մենք դա անում: Մենք միայն թեժացնում ենք այս պատերազմը և ավելի ենք վատացնում այն։ Պետք չէր թույլ տալ, որ դա տեղի ունենա»,- ասել է Թրամփը:               
 

Փոփոխվող աշխարհին Գիքորի կերպարով ներկայանալը հավասարազոր է ինքնասպանության

Փոփոխվող աշխարհին Գիքորի կերպարով ներկայանալը հավասարազոր է ինքնասպանության
30.10.2024 | 09:30

Աշխարհը «գեղի կլուբ» չէ: Յուրաքանչյուր երկրում, եթե այդ երկիրը Հյուսիսային Կորեան չէ, գոյություն ունի իշխանություն և ընդդիմություն: Գոյություն ունեն պահպանողական և լիբերալ քաղաքական ուժեր: Գոյություն ունեն պրոարևմտյան և հակաարևմտյան ուղղվածության քաղաքական ուժեր, անկախականներ և այլն: Իհարկե, յուրաքանչյուր երկրի քաղաքական գունապնակը այսքանով չի սահմանափակվում, բայց այս գրառման համար սա էլ բավարար է: Յուրաքանչյուր երկրում տվյալ ուղվածություն որդեգրած ուժերը վարում են իրենց քաղաքականությունը: Կախված տվյալ երկրում ուժերի դասավորվածությունից, աշխարհաքաղաքական իրավիճակից, ժողովրդի ընտրությունից՝ այս կամ այն ուժը կամ ուժերը գալիս են իշխանության: Իմ կարծիքով՝ շատ դեպքերում տվյալ երկրի էլիտան է որոշում, թե աշխարհին ինչ դեմքով պետք է ներկայանան՝ հաշվի առնելով իրենց երկրի շահը: Ճիշտ է, ընդունված է համարել, որ քաղաքականությունը հնարավորի արվեստ է, բայց կան ընդունված կանոններ ևս: Օրինակ, եթե որևէ երկիր ցանկանում է վեկտոր փոխել, այդ երկրում իշխանության են գալիս կամ բերվում տվյալ վեկտորի ուղղվածության քաղաքական ուժերն ու նրանց առաջնորդները: Ասենք, եթե վաղը մյուս օրը Բելառուսը ցանկանա վեկտոր փոխել և գնալ Արևմուտք, հաստատ դա Լուկաշենկոյի կերպարով չի անելու: Երկու բառով՝ այսքանը, հիմա գանք մեր երկիր: Հայաստանում թեև նույնպես գոյություն ունի թվարկածս ողջ գունապնակը, բայց, իմ կարծիքով, ինչ-որ բան ճիշտ չի աշխատում: Բացատրեմ, թե ինչու եմ այդպես կարծում: Որովհետև ինձ մոտ տպավորություն է, որ եթե պետք լինի թունդ արևմտամետի կերպարով հանդես գալ, այդ կերպարի մեջ կմտնի Նիկոլը, եթե պետք լինի լիբերալ կերպար, պահպանողական կերպար կամ խիստ պրոռուսական, այդ նույն կերպարի մեջ ևս նույն հեշտությամբ կմտնի Նիկոլը: Սա, իհարկե, ծիծաղելի է, բայց գուցե ոմանք ասեն՝ դե Նիկոլը հակասական կերպար է, ճկուն կերպար է և իր գեղո վիճակներով անհասկանալի է աշխարհի համար, դրա համար էլ անհրաժեշտության դեպքում կարող է հակադիր կերպարների մեջ մտնել: Ես գիտեմ, որ նման կերպ մտածողներ կան: Հարգելիներս, աշխարհը «գեղի կլուբ» չէ, և այդքան միամիտ չեն աշխարհի մասշտաբով խաղացողները, որ նույն Գիքորի կերպարով վազեք աշխարհի մի անկյունից մյուսը և ասեք՝ էստի համեցեք: Լավագույն դեպքում ծիծաղելու են մեզ վրա, բայց եթե միայն ծիծաղելով պրծնեինք, էլի մի կերպ ինքներս մեզ կխաբեինք, որ կարող էր շատ ավելի վատ լինել: Մենք արդեն քաղել ենք Նիկոլի կերպարով աշխարհին ներկայանալու դառը և ողբերգական պտուղները: Հավատացեք, այդպես էլ շարունակվելու է, Նիկոլը սպառվել է որպես կերպար, նա այլևս սպառել է ինչ կարող էր և շարունակելու է սպառել մեր երկիրը: Աշխարհաքաղաքական փոփոխություններն ակնհայտ են, այդ փոփոխությունները պետք է իրենց արտացոլանքը գտնեն մեր երկրում: Փոփոխվող աշխարհին Գիքորի կերպարով ներկայանալը հավասարազոր է ինքնասպանության: Աշխարհը «գեղի կլուբ» չէ, և թեկուզ ուշացումով ժամանակն է այդ աշխարհին ներկայանալ նոր, հասկանալի, ադեկվատ դեմքով:

Արամ Աբաջյան

Դիտվել է՝ 1982

Մեկնաբանություններ