Եվրամիությանն անդամակցելը Հայաստանի գործն է և նրա ինքնիշխան իրավունքը՝ հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ինչպես նրանք որոշեն, այդպես էլ կլինի։ Դա նրանց ինքնիշխան իրավունքն է, իսկ մեր իրավունքն է որոշել այն արտոնությունների հարցը, որոնք Հայաստանը կկորցնի, եթե մերձենա ԵՄ-ի հետ»,- ասել է ՌԴ փոխվարչապետը։               
 

Հայերն ունեն իրավունք վերադարձնելու իրենց օրինական ունեցվածքը և ապրելու պապենական հողերի վրա

Հայերն ունեն իրավունք վերադարձնելու իրենց օրինական ունեցվածքը և ապրելու պապենական հողերի վրա
22.12.2024 | 13:14

Ադրբեջանի կառավարությունը ստացել է մեր դիմումը՝ 1988-2023թ.թ. ընթացքում բռնի տեղահանված առնվազն 350.000 հայերի վերադարձի իրավունքի և խլված ունեցվածքի փոխհատուցման առնչությամբ՝ ուղղված ՄԱԿ -ի Անվտանգության խորհրդին։

«Արարատյան պետություն» ՀԿ-ն դիմել էր այդ կառույցին՝ խնդրելով պարտադրել Ադրբեջանին՝ ճանաչել Գարդմանի (Հյուսիսային Արցախ), Նախիջևանի և Լեռնային Արցախի բնիկ հայերի սեփականության իրավունքը և հնարավորություն տալ վերադառնալու իրենց տները, ինչպես նաև փոխհատուցում տալ մարդկանցից խլված ունեցվածքի համար։

Ադրբեջանի կառավարությունը պարտավոր է առաջիկա 1 ամսվա ընթացքում պատասխանել մեր պահանջին։

Հայերը ունեն իրավունք վերադարձնելու իրենց օրինական ունեցվածքը և ապրելու պապենական հողերի վրա։

Պատրաստվում ենք հաջորդ քայլին։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 7857

Մեկնաբանություններ