Հայաստանը պետք է հեռացվի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից՝ ասել է ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։ «Ես նրանց կհեռացնեի. վճարները չեն մուծում, աշխատանքներին չեն մասնակցում։ Եթե խնդրին լուրջ մոտենանք, որպես լուրջ գործընկերներ նրանք պետք է վեր կենան ու դուրս գան։ Սակայն, քանի որ որդեգրել են երկակի դիրքորոշում՝ «դուրս չենք գա, բայց չենք էլ աշխատի», ապա նրանց պետք է հեռացնել»,- հավելել է Բորդյուժան։               
 

Հասարակություն և հանդուրժողականություն

Հասարակություն և հանդուրժողականություն
13.11.2024 | 11:51

Հանդուրժողականության պարադոքսը փիլիսոփայական կոնցեպտ է, որը ենթադրում է, որ եթե հասարակությունը հանդուրժողականություն է ցուցաբերում անհանդուրժող մարդկանց նկատմամբ, ապա դրանով խթանում է անհանդուրժողականության վերջնական գերակայությունը՝ աղավաղելով անմիջապես հանդուրժողականության սկզբունքը:

Այս կոնցեպտը առաջ քաշվեց փիլիսոփա Կարլ Պոպերի կողմից «Բաց հասարակությունը և նրա թշնամիները» գրքում (1945 թ.), որտեղ նա պնդում էր, որ իսկապես հանդուրժող հասարակությունը չպետք է հանդուրժի նրանց, ովքեր խթանում են անհանդուրժողականությունը:

Փոփերը պնդում էր, որ եթե անհանդուրժողական գաղափարախոսությունները անխոչընդոտ արտահայտվեն, դրանք կարող են շահագործել բաց հասարակության արժեքները՝ ոչնչացնելով հանդուրժողականությունը ավտորիտար ճնշումների գործիքակազմով:

Հ.Գ. Հայ ժողովրդին 6 տարի շարունակ ստիպում են հանդուրժել այն իշխանությանը, որը անհանդուրժողական վերաբերմունք է ցուցաբերում իր ազգային արժեքների և պետական շահերի նկատմամբ, իսկ այդ իշխանության փոքրաթիվ կողմնակիցները անխոչընդոտ նվաստացնում և արժեզրկում են հայ ժողովրդի բոլոր նվիրական նպատակներն ու գոյության իրավունքը:

Էլիզա Առաքելյան

Դիտվել է՝ 3476

Մեկնաբանություններ