Հայաստանը պետք է հեռացվի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից՝ ասել է ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։ «Ես նրանց կհեռացնեի. վճարները չեն մուծում, աշխատանքներին չեն մասնակցում։ Եթե խնդրին լուրջ մոտենանք, որպես լուրջ գործընկերներ նրանք պետք է վեր կենան ու դուրս գան։ Սակայն, քանի որ որդեգրել են երկակի դիրքորոշում՝ «դուրս չենք գա, բայց չենք էլ աշխատի», ապա նրանց պետք է հեռացնել»,- հավելել է Բորդյուժան։               
 

Հետո էլ ուզում ենք, որ աշխարհը մեզ լուրջ վերաբերվի

Հետո էլ ուզում ենք, որ աշխարհը մեզ լուրջ վերաբերվի
15.11.2024 | 09:39

Որևէ մեկը կբացատրի՞, ինչպե՞ս կարող է մոլորակի վրա որևէ երկիր Հայաստանին և հայությանը լուրջ վերաբերվել, երբ Հայաստանի փաստացի առաջնորդը Հայաստանին, Հայաստանի ժողովրդին ո՛չ միայն լուրջ չի վերաբերվում, այլև ծաղրում և նսեմացնում է։

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ «եթե Սահմանադրական դատարանը որոշի, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված փաստաթուղթը հակասում է ՀՀ Սահմանադրությանը, ապա կնախաձեռնվի Սահմանադրության փոփոխություն»:

Ուշադրություն` որևէ բառ չկա այն մասին, որ պետք է բանակցի Սահմանադրությանը համապատասխան, այլ՝ ինչ ուզի, դա էլ կբանակցի:

Սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ պետականության՝ այս մարդու պատկերացումների մասին:

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 3097

Մեկնաբանություններ