Ռուսաստանն «ամեն դեպքում» կգրավի ՈՒկրաինայի Դոնեցկի և Լուգանսկի մարզերը՝ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Այս ամենը հանգում է դրան։ Կա՛մ մենք զինված ճանապարհով կազատագրենք այդ տարածքները, կա՛մ ուկրաինական զորքերը կլքեն այդ տարածքները և կդադարեցնեն այնտեղ մարտերը»,- ասել է Պուտինը։ Նրա խոսքով՝ Մոսկվան դեռևս լայնամասշտաբ պատերազմը սկսելուց առաջ էր առաջարկում Կիևին դուրս բերել զորքերը Դոնբասից, սակայն ՈՒկրաինան «նախընտրել է կռվել»։               
 

Ապազգային իշխանությանն ավելի ուժեղացրին իրենց թույլ դիմադրությամբ

Ապազգային իշխանությանն ավելի ուժեղացրին իրենց թույլ դիմադրությամբ
28.11.2024 | 17:13

Գնում-գալիս՝ մտածում եմ այս հարցի շուրջ. ի՞նչն է ստիպում ընդդիմադիր առաջնորդներին, կարող ուժը թողած, անդադար հղվել անկարողի վրա ու դրանով արդարացնել սեփական անհաջողությունը:

Պատկերացնենք մի իրավիճակ, երբ հրամանատարը խնդիր ունի գրավելու մի դժվարահաս դիրք, որ պահում են հակառակորդի լավ պատրաստված զինվորականները, և դա անելու համար նա մի վաշտ է կազմում ամենաթույլ զինվորներից ու երբ պարտվում է (ինչը տրամաբանական է), սկսում է աջ ու ձախ մեղքը բարդել զինվորների վրա: Դժվար է, չէ՞, պատկերացնել այս իրավիճակը, սա անող հրամանատարը կամ հիմար է, որը ռազմական գործից ոչինչ չի հասկանում, կամ դավաճան է, հատուկ է դա անում, որպեսզի պարտվի: Էստեղ երրորդ տարբերակ չկա, եթե հաշվի առնենք դիրքի մասին նախապես եղած ինֆորմացիան՝ դժվարահաս է և պաշտպանվում է ուժեղ զինվորներով:

Գանք մեր դաշտ. ընդդիմադիր առաջնորդները, լավ իմանալով, թե ինչ տեսակ խորհրդարան են մտնելու, կազմեցին այնպիսի թիմեր, որ, մեղմ ասած, այդքան էլ հուսադրող չէին (սա հետո ապացուցվեց, էնպես որ, անհերքելի փաստի մասին ենք խոսում): Խորհրդարանում ընդիմությունն ընդունեց այնպիսի կեցվածք, որ ոչ այն է՝ խղճաս, ոչ այն է՝ մեղադրես, ոչ այն է՝ քննադատես: Տապալեցին թե՛ ներսի պայքարը, թե՛ դրսի: Հակապետական և ապազգային իշխանությանը ավելի ուժեղացրին և լպիրշացրին իրենց թույլ դիմադրությամբ:

Ամեն տեսակ քննադատություն մի կողմ դնելով՝ հարցեր եմ ուղղում Երկրորդ և Երրորդ նախագահներին. դուք ձեր արածից գո՞հ եք, դուք չե՞ք տեսնում, որ ձեր ղեկավարած թիմերը չեն համապատասխանում ներկա իրավիճակին դիմակայող թիմերի պահանջներին: Որքա՞ն կարող եք թույլ դիրքերից մեղքը բարդել ներքևի ժողովրդի վրա, որքա՞ն: Մինչև պետությունն էլ կորցնե՞նք:

Վեր կացեք՝ մի-մի դիմակ պատվիրեք ձեզ համար, կերպարանափոխվեք ու իջեք ներքև, գուցե էդպես տեսնեք՝ ինչ է կատարվում ձեր շուրջն իրականում:

Էլիզա Առաքելյան

Դիտվել է՝ 2667

Մեկնաբանություններ