ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը խստորեն քննադատել է ՈՒկրաինայի կողմից Միացյալ Նահագների մատակարարած հրթիռների արձակումը Ռուսաստանի տարածքի խորքին: «Այն, ինչ կատարվում է, խելագարություն է։ Ինչու՞ ենք մենք դա անում: Մենք միայն թեժացնում ենք այս պատերազմը և ավելի ենք վատացնում այն։ Պետք չէր թույլ տալ, որ դա տեղի ունենա»,- ասել է Թրամփը:               
 

Հանրությունը որակի պահանջ չի ներկայացնում

Հանրությունը որակի պահանջ չի ներկայացնում
27.10.2024 | 12:01

- Առանց սովորել ու գիտելիք կարո՞ղ ես բժիշկ լինել:

- Ոչ:

- Առանց սովորել ու գիտելիք կարո՞ղ ես ինժեներ լինել:

- Ոչ:

- Առանց սովորել և գիտելիք կարո՞ղ ես բանկիր լինել:

- Ոչ:

- Առանց սովորել և գիտելիք կարո՞ղ ես սպա լինել:

- Ոչ:

- Առանց սովորել և գիտելիք կարո՞ղ ես երկիր ղեկավարել:

- Այո, բայց՝ Հայաստանում ու այլ ձախողված երկրներում: Եվ նաև սրա պատճառով ենք այս վիճակում: Նիկոլի դեպքն ավելի ծանր է, սրան գումարվում է իր հայատացությունը:

Մեր օրերում, զինվորականից մինչև վարսահարդար և նաև պետության կառավարիչ, ամենը սովորելիք ու գիտելիք պահանջող գործեր են, եթե, իհարկե, ուզում ենք հաջողել, այլ ոչ «յոլլա» տանել:

Ո՛չ, ես տեխնոկրատիայի կողմնակից չեմ, բայց երկրի ղեկավարը պետություն կառավարելու տարրական գիտելիք պիտի ունենա, բացի հանրային ընդունելի կերպար և առաջնորդ լինելուց:

Երկրի ղեկավարի գործն ամենաբարդն է բոլոր մասնագիտությունների շարքում, քանի որ պատասխանատու ես բոլորի կյանքի համար: Այն, ինչ այս իշխանությունները այդպես էլ չհասկացան:

Հայաստանի քաղաքական դաշտում ինչքան քիչ գիտեն, այնքան ավելի շատ են ձգտում իշխանության, և ինչքան շատ գիտեն, այնքան ավելի քիչ:

Մյուս կողմից էլ, հանրությունը որակի պահանջ չի ներկայացնում: Ինչքան դատարկ պոռոտախոս սուտ «վերլուծաբան» կա (ի դեպ, միայն Հայաստանում է մի քանի բառ իրար կպցնող և հանրային խոսողը վերլուծաբան կոչվում) հարյուր հազարներով լսարան ունի: Ինչքան գիտակ ու բանիմաց մարդ կա (շատ քիչ են), ստվերում է հիմնականում: Ընդ որում, ինչքան դատարկ ու ինչքան սուտ, այնքան՝ լսարանն ավելի մեծ: Ու այս վիճակից լիքը այլ դատարկներ են ոգեշնչվում:

Մտածում են՝ եթե Նիկոլը կարող է երկրի ղեկավար լինել, Շունն էլ Երևան քաղաքի օրենսդիր մարմնում հայտնվել, իրենք ի՞նչ պակաս են որ:

Ու այստեղ է, որ պետք է հիշել Պլատոն հորեղբորը, որն ասում էր. «Նրանք, որ շատ խելացի են քաղաքականության մեջ ներգրավվելու համար, պատժվում են նրանով, որ կառավարվում են տգետների կողմից»:

Դուք՝ ունակներդ, զբաղվեք «ձեր գործերով», թող անգրագետները կամ անբարոները ձեր երեխաների կյանքը տնօրինեն: Հետո էլ կասեք՝ երկիրը ո՞նց փուռը գնաց:

Հովհաննես Ավետիսյան

Դիտվել է՝ 1933

Մեկնաբանություններ