Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

ՀՄԱՅԱԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ՉԻ ՇՏԱՊՈՒՄ

ՀՄԱՅԱԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ՉԻ ՇՏԱՊՈՒՄ
13.03.2012 | 00:00

Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը, ըստ որոշ լուրերի, մտադիր է «Ազատ դեմոկրատներ» և «Ժառանգություն» կուսակցությունների ցուցակով գնալ ընտրությունների: Մեզ հետ զրույցում, սակայն, քաղաքագետը նկատեց. «Այդ հարցն անգամ Խաչատուր Քոքոբելյանի հետ չենք քննարկել: Մենք կուսակցությունների ղեկավարների հետ այսօր քննարկում ենք ընտրությունների հանրային վերահսկողության միջկուսակցական հարցերը»: Այդուհանդերձ, կա՞ որևէ ուժ, որի հետ Հմայակ Հովհաննիսյանը կցանկանար ընտրությունների մասնակցել։ «Ինչ վերաբերում է Հմայակ Հովհաննիսյանի պլաններին, երբ դրանք հասունանան, կհրավիրեմ մամուլի ասուլիս ու այդ մասին կհայտարարեմ: Առայժմ դեռ ոչ մի որոշում չունեմ»: Մեր այն դիտարկմանը, թե առաջադրումների մեկնարկը տրված է արդեն, և ինքը կարող է ուշանալ, վերջինս հակադարձեց. «Առաջադրումները շարունակվելու են մինչ մարտի 22-ը, որը բավարար ժամանակ է` ճշտելու իմ ծրագրերը»:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1221

Մեկնաբանություններ