Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն երկրի բիզնես առաջնորդներին հայտնել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ցանկանում է ստանալ հյուսիսային հարևանի կարևոր օգտակար հանածոների հսկայական պաշարների հասանելիությունը: «Պարոն Թրամփը կարծում է, որ դա անելու ամենահեշտ ուղիներից մեկը մեզ ԱՄՆ-ի 51-րդ նահանգ դարձնելն ու մեր երկիրը կուլ տալն է»,- ասել է հրաժարականի պատրաստվող Կանադայի վարչապետը:               
 

Սպիտակ առավոտ

Սպիտակ առավոտ
26.01.2025 | 09:31

Եվ ահա եկան քո տխուր օրերը՝ մենակ մնալու, մեռնելու կամ լավ բանաստեղծություն գրելու, և դու կապրես նրանց հետ օր-օրի ավելի ճմրթվող դեմքով ու լուսավորություն փնտրող աչքերով:

Ձայները ավելի հեռվից են գալու, ինչպես թռչունների չուն, որ հեռանում են մարդկանց նման, թե մարդիկ՝ նրանց. էլ միևնույն է:

Պոռթկացող խոսքը կսեղմես սրտիդ անկյունում, ինչպես հիմա:

Նրանք բոլորը արդեն նրանք են, որ առաջ քոնն էին:

Մի նեղվիր, միևնույն է, օր-օրի նրանք քեզ ավելի ծույլ են հասկանալու ու մի օր էլ չեն նայի այսկողմ, որովհետև չկար կարևորը ու չէր լինելու:

Մնա, մնա այնտեղ, ուր մենակ ես, ուր ձյունաթափդ կապեց իր սպիտակ ու սև ծիածանը, ու շուտով մոտենում է ճերմակ երեկոն,՝ ճերմակ սավանը ձեռքին, երգի հնչյուններով, որ իր ուսերին դրած քեզ տանում է սպիտակ ծիածանի միջով, անսովոր միամիտ մարդ:

Վահունի Հովակիմյան

Դիտվել է՝ 4777

Մեկնաբանություններ