Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախատեսում է մնալ իր պաշտոնում մինչև ժամկետի վերջ և հրաժարական չի տա, եթե նույնիսկ խորհրդարանը դեմ քվեարկի ներկա կառավարությանը. այս մասին նա հայտնել է ֆրանսիացի լրագրողներին Սաուդյան Արաբիա կատարած այցի ժամանակ։ «Ինձ երկու անգամ ընտրել է ֆրանսիացի ժողովուրդը։ Ես շատ հպարտ եմ դրանով և կարդարացնեմ այդ վստահությունն ինձ հատուկ եռանդով մինչև վերջին վայրկյանը»,- ասել է Մակրոնը։               
 

Ինչու դուրս չենք գալիս պարտության շրջապտույտից

Ինչու դուրս չենք գալիս պարտության շրջապտույտից
10.11.2024 | 13:15

Սառը քաղաքացիական պատերազմ... հարատև խոսքակռիվ՝ «ով ա մեղավոր, որ գիշերը մեր կերած տորթն առավոտը չկար» թեմայով... անօդաչու թռչող մեղադրանքներ... արցունքաբեր հրետանի... հազարապառակություն... ի՞նչ ենք ուզում, ումի՞ց ենք ուզում... ավտոբուսի կանգառում կանգնած սպասում ենք նավին... կարելի ա՞ ուզելով երկիր փրկել, առավել ևս՝ չուզելով... նահանջի պերմանենտ հեղափոխական իրավիճակ՝ ներքևինները չեն ուզում, վերևինները չեն կարող, կողքինները չեն հանգստանում...

...ես հասկացա, թե մենք ինչի դուրս չենք գալիս պարտության շրջապտույտից՝ որովհետև վերջակետ չի դրվել, մենք բազմակետով ենք պարտվել... մենք չենք պարտվել, մենք պարտվում ենք՝ ներկա շարունակական ժամանակով, հուսահատական եղանակով, հոգնակի թվով... հոգնատանջ հոգով... հոգնած հոգնա... հո՜, հո՜, հո՜, հո՜, հորովե՜լ... հորով էլ, մորով էլ...

...ատելապաշտության ցուցահանդես... փոխադարձ ատելության մեջտեղում սև խոռոչ ա գոյանում, հաղթում ա նա, ով առաջինն ա ոչնչանում, որովհետև բավարարված ատելությունը նույնն ա, ինչ հաղթանակած քաղցկեղը՝ չմեռնելը մեռնելուց վատ ա... ատելության բոլոր 256 երանգները սև են... ես դժոխք կդառնամ, որ կլանեմ քո հոգին... ատելությունը կամավոր հաշմանդամության տեսակ ա...

...գենետիկորեն մոդիֆիկացված հայրենասիրություն... ճնճղամիտ կարգախոսներ... մեզ օրական հազար կինոկալորիա ներկայացում ա պետք, որ գիշերը հանգիստ քնենք... հայրենասիրության պոռթկումները քաղաքացու սուրբ պարտքն են՝ հանրապետության թեթև հայրենասիրական արդյունաբերությունը զարգացնելու համար... գյուղատնտեսական նշանակության հայրենաձավար... շուկայակերպ փողոցային տնտեսություն... պայթուցիկ բացականչական դրամաիրային հարաբերություններ... քայլավանկարկային արդյունաբերություն... խորամանկության տոնավաճառ հանուն հայրենիքի...

...իսկ անգղներն արդեն հավաքվել են, ամեն մեկն իր բաժինն ա ուզում... բոլոր ինքնաբուխ ընդվզումներն ավարտվում են թշնամու գրկում... ոչ ինքնաբուխներն էլ...

...թախկել ա հոգիդ, լերդացած մտորումների մակարդուկները խցանել են ուրախության բոլոր ուղիները, ծիծաղը դարձել ա օդում կախված անիմաստ ծամածռություն... գարուն չի, ձուն չի արել, բայց ավելի վատ...

...միտինգ, երկու տինգ, երեք տինգ... ես կպարեմ տասնչորս...

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 5360

Մեկնաբանություններ