Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին ասել է, որ Իրանը «ծանր ապտակով» կպատասխանի յուրաքանչյուրին, ով վնաս կհասցնի Իրանի ժողովրդին: «Մենք երբեք կոնֆլիկտ չենք նախաձեռնել, բայց յուրաքանչյուր ոք, ով վնաս է հասցնում Իրանին, ծանր ապտակ է ստանալու»,- ասել է նա։ Ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երկու ամիս ժամանակ էր տվել Իրանին՝ իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ նոր համաձայնագիր կնքելու համար և համապատասխան նամակ ուղարկել Իրանի գերագույն հոգևոր առաջնորդին։               
 

Երկրային եկամուտներ և երկնային բյուջե

Երկրային եկամուտներ և երկնային բյուջե
15.02.2025 | 05:51

Ես չգիտեմ՝ ամենավերջում մենք հայտարարագիր ներկայացնու՞մ ենք, թե՞ չէ՝ հարկեր վճարու՞մ ենք մեր երկրային եկամուտների համար, լցնու՞մ ենք երկնային բյուջեն։ Չգիտեմ։

Շատերը գիտեն։ Ոմանք հարյուր տոկոսով համոզված են, որ ներկայացնում ենք, անգամ կարող են ճշգրիտ հաշվարկ անել՝ էսքան շահութահարկ, էսքան եկամտահարկ, էսքան սոցվճար, էսքան տուգանք։ Ուրիշները հարյուր տոկոսով համոզված են, որ ոչ մի հարկ էլ չենք վճարում՝ ինչ հասցնում ենք վերցնել, լրիվ մեզ ա մնում։

Իսկ ես չգիտեմ, ի՜նչ մեղքս թաքցնեմ, ես ոչ մի բանում համոզված չեմ, անգամ էն բաներում, ինչում հաստատ համոզված եմ։ Անկայուն, տատանվող անձնավորություն եմ։ Լենինը երևի իմ նմաններին կկոչեր... Ամոթ ա, ձեռս չի գնում՝ գրեմ։ Լենինը տենց էր՝ սիրում էր բոլորին ու ամեն ինչին գին ու պիտակ կպցնել՝ էլ ռենեգատ, էլ դեգեներատ, էլ օպորտունիստ, էլ ձախլիկ... կարծես սուպերմարկետի մենեջեր լիներ սև ուրբաթի նախօրեին։

Խելացի մարդիկ համարում են, որ պետք ա կյանքից վերցնել էն ամենն, ինչ հնարավոր ա, իսկ վերջում կերևա՝ հարկ վճարելու՞ ենք, թե՞ չէ։ Բայց նրանք հաճախ էնքան են տարվում էդ գաղափարով, որ սկսում են ոչ թե կյանքից վերցնել, այլ ուրիշներից։ Մեռնելիս նրանց սալդոն միշտ դրական ա լինում։ Մենակ թե...

Մենակ թե, ու՞ր ա գնում էդ դրական սալդոն։ Ինչքան նայում եմ, դեռ ոչ ոք իր ոսկորների համար մի մարդաբոյ փոսից ավելին չի ստացել...

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 5677

Մեկնաբանություններ