Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային սեպտեմբերի 23-ին սպառնացել է խափանել հարևան երկրների օդանավակայանների աշխատանքը, եթե դրանք ԱՄՆ պատժամիջոցների շրջանակում դադարեցնեն իրանական ինքնաթիռների ընդունումը։ «Եթե դուք անցնեք Միացյալ Նահանգների կողմը, մենք ձեռքներս ծալած չենք նստի»,- հայտարարել է Ռեզային։               
 

Զրկիր չարախինդ թշնամուդ քեզ պարտված տեսնելու հաճույքից

Զրկիր չարախինդ թշնամուդ քեզ պարտված տեսնելու հաճույքից
11.11.2024 | 09:36

Երբ հարվածում են քեզ, նպատակը մեկն է՝ ցավ պատճառել: Ուզում են, որ կուչ գաս, որ գալարվի գետնատարած մարմինդ, քո խեղճության միջի արցունքն են ուզում տեսնել: Ուզում են, որ կամքդ խոցոտված լինի, դիմադիր ոգիդ ընկճվի, մորմոքը տանիքիդ տակ տանտեր դառնա: Դու ցավի հետ ապրել ուզու՞մ ես:

Հերիք է: Սեղմիր նրան ատամներիդ տակ, ջղաձիգ մատներդ բռունցք դարձրու, որ խեղդես շամփրող կսկիծը, ծունկդ պոկիր գետնից ու պատվախնդիր հայացքիդ վրայից սրբիր թուլության ամոթալի հետքը: Դուրս վռնդիր այդ տրտունջը պատերիդ ներսից, զրկիր չարախինդ թշնամուդ քեզ պարտված տեսնելու հաճույքից:

Ով իր սրտում չունի հակադարձման կիրքը, ում մաշկը չի պատռվում ներսում կուտակված ցասումից, ով դեռ ունակ է հանդուրժել նսեմացումը, նա դժբախտության կամակատարն է:

Հովիկ Չարխչյան

Դիտվել է՝ 11154

Մեկնաբանություններ