Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն հայտարարել է, որ Եվրոպան իր դերակատարությունը կունենա ՈՒկրաինային անվտանգության երաշխիքներ տրամադրելու հարցում, նույնիսկ, եթե ՆԱՏՕ-ին անհապաղ անդամակցություն չլինի։ Նա նաև ընդգծել է, որ Ռուսաստանի հետ պատերազմում ՈՒկրաինայի համար արդար խաղաղություն չի լինի՝ առանց բանակցություններին եվրոպացիների մասնակցության, հավելելով, որ ուկրաինացիներն իրենք պետք է որոշեն խաղաղ համաձայնագրի դրույթները։               
 

Երբ ուրախանում ես ուրիշի դժբախտության վրա, նշանակում է՝ նրանից դժբախտ ես

Երբ ուրախանում ես ուրիշի դժբախտության վրա, նշանակում է՝ նրանից դժբախտ ես
19.01.2025 | 14:54

Ժողովուրդն ասում ա՝ ուրիշի դժբախտության վրա մի՛ ուրախացի, գլխիդ կգա։ Ես համաձայն չեմ։ Բայի ժամանակի հետ համաձայն չեմ. ոչ թե գլխիդ կգա, այլ արդեն եկել ա։ Հա՛, ուրիշի դժբախտության վրա ուրախանալը արդեն դժբախտություն ա՝ ավելի մեծ դժբախտություն, քան էն, ինչի վրա ուրախանում ես։ Միայն դժբախտ մարդը կարող ա ուրախանալ իր նման մարդու դժբախտության վրա։

Իմ կյանքում տարիներ են եղել, երբ ճակատագիրն ինձ՝ քամու բերանն ընկած տաշեղի նման, երկրից երկիր ա քշել, ու ես շփվել եմ տարբեր ազգերի հետ՝ սովորական մարդկանց հետ։ Գիտե՞ք, բոլորն էնքա՜ն իրար նման են, չեք պատկերացնի։ Բոլորն էլ ուզում են երջանիկ լինել, բոլորն էլ ջերմություն են սիրում, բոլորն էլ սիրում են իրանց երեխաներին, անհանգստանում են, երբ ուշ են տուն գալիս, մտածում են նրանց ապագայի մասին, տատերն ու պապերը երես են տալիս իրանց թոռներին, բոլորն էլ ուզում են մի քիչ ավելի շատ փող ունենալ ու բողոքում են թանկացումներից, վիշտ են ապրում հարազատին կորցնելիս, մի քիչ նախանձում են հարևանին, սիրում են մի քիչ գլուխ գովալ ու լավ բաներ լսել իրանց երկրի մասին, բոլորն էլ ուզում են իրանց տունն ունենալ ու գիշերը հանգիստ քնել, սիրում են հանգստյան օրերն ու տոները։ Բոլորը, բոլորը։ Էն չնչին տարբերությունները, որ կան մեր միջև, հագուստի նման են՝ մակերեսային, անկարևոր։

Նրանք մեղավոր չեն, որ ծնվել են մի երկում, որը դուք ատում եք։ Նրանք մեղավոր չեն, որ միգուցե՝ բախտի բերմամբ, մի քիչ ավելի լավ են ապրում, քան դուք։ Նրանք մեզնից ոչնչով լավը չեն ու ոչնչով վատը չեն, մարդիկ են՝ երբեմն՝ ուրախ, երբեմն՝ տխուր, երբեմն՝ բարի, երբեմն՝ չար, երջանիկ ու դժբախտ, խելացի ու հիմար։ Մեր նման մարդիկ են։

Երբ ուրախանում ես ահաբեկչության զոհ դարձած պատահական մարդկանց, երկրաշարժի տակ մնացած երեխայի, հրդեհից տունը կորցրած մարդու դժբախտության վրա, նշանակում ա՝ գիտակցում ես, որ դու նրանցից ավելի դժբախտ ես, հասկանում ես, թե ինչքան անզոր ես, որ հույսդ դրել ես աղետի վրա, ընդունում ես, որ դու շատ ավելին ես կորցրել։ Դու քեզ ես կորցրել։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 6040

Մեկնաբանություններ