ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը խստորեն քննադատել է ՈՒկրաինայի կողմից Միացյալ Նահագների մատակարարած հրթիռների արձակումը Ռուսաստանի տարածքի խորքին: «Այն, ինչ կատարվում է, խելագարություն է։ Ինչու՞ ենք մենք դա անում: Մենք միայն թեժացնում ենք այս պատերազմը և ավելի ենք վատացնում այն։ Պետք չէր թույլ տալ, որ դա տեղի ունենա»,- ասել է Թրամփը:               
 

Տարեկան ավելի քան 25 մլն դոլար տակով են անում

Տարեկան ավելի քան 25 մլն դոլար տակով են անում
03.11.2024 | 10:38

Երևանի քաղաքային իշխանությունն ապօրինի զավթած «Քաղաքացիական պայամանագիր» կուսակցության ներկայացուցիչները որպես միասնական տոմսային համակարգի ներդրման հիմնավորում էին բերում ստվերի կրճատումը։ «Միասնական տոմսային համակարգը կլուծի ստվերի խնդիրը»,-հոկտեմբերի 14-ին հայտարարեց քաղաքապետի պաշտոնը զբաղեցնող Տիգրան Ավինյանը։

Ըստ Այ Փի Էս Սի քաղաքական և սոցիոլոգիական խորհրդատվությունների ինսիտուտի 2014 թվականի զեկույցի՝ Երևանում օրական վերգետնյան տրանսպորտից օգտվում է ավելի քան 613 հազար ուղևոր։ Հետաքրքիր է, որ 10 տարի հետո այս թիվը կրճատվել է ավելի քան 21 անգամ։ Ապրիլ, մայիս, հունիս և հուլիս ամիսներին, դատելով բյուջե մտած գումարից, վերգետնյա տրանսպորտից օրական օգտվել է, համապատասխանաբար, 256 201, 245 653, 239 341 և 235 455 ուղևոր։

Ստացվում է, որ ՔՊ-ի օրոք ստվերը կազմում է ավելի քան 50 տոկոս։ Օրական քաղաքացիներից գրպանվում է ավելի քան 35 մլն դրամ։ Այս գրպանման մասին առավել մանրամասն խոսել է «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը (աղբյուրը՝ https://www.facebook.com/andranik.tevanyan.1/videos/535304135782686

ՔՊ-ականները ստվերը կապում են բացառապես անբարեխիղճ վարորդների գործունեության հետ, և, ըստ իրենց, խնդիրը պետք է վերանար նոյեմբերի 1-ից, քանի որ քաղաքացիները պետք է առձեռն վճարելու դեպքում վճարեին բացառապես 100-դրամանոց մետաղադրամներով, ինչպես նաև, ցանկության դեպքում, հավելվածների միջոցով։

Նոյեմբերի 1-ին ուղևորահոսքը եղել է քաղաքային իշխանությունների խիստ վերահսկողության ներքո, այսինքն, ստվերը պետք է հասներ մինիմալի։

Ըստ Փաշինյանի ընտանիքին պատկանող թերթի՝ նոյեմբերի 1-ին «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից հավաքագրվել է 31 մլն 678 հզր 200 ՀՀ դրամ, որից 5 մլն 215 հզր 300-ը՝ վալիդատորների միջոցով (բջջային հավելված QR, թղթային QR): Եթե այս թիվը վերածենք ուղևորների, ապա կստացվի 316 հազար ուղևոր։ Այս թիվը եթե համեմատենք 2014 թվականին հրապարակված օրական ուղևորների թվի հետ, ապա կստացվի, որ ստվերը շարունակում է խիստ բարձր լինել՝ ավելի քան 49 տոկոս։

Հիմա եթե քաղաքային իշխանությունների խիստ հսկողության ներքո էլ ստվերը շարունակում է այսքան բարձր լինել, ապա դա նշանակում է, որ ստվերն ունի հովանավոր, և օրական ավելի քան 30 մլն դրամը, իսկ տարեկան կտրվածքով՝ 11 միլիարդ դրամը գնում է շատ կոնկրետ մարդկանց գրպանը, և դրանք վարորդները չեն։

Բորիս Մուրազի

Դիտվել է՝ 1091

Մեկնաբանություններ