Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Ավելորդ ժամավաճառություն

Ավելորդ ժամավաճառություն
27.01.2025 | 08:13

Երեկ մի ժամանակավոր հրապարակում էի արել հետևյալ բովանդակությամբ՝ արևը դուրս է գալիս արևելքից, մայր է մտնում արևմուտքում։

Չգիտեմ, ով ինչպես հասկացավ այդ արտահայտությունը, բայց դա մի իրողություն է, որը հազար անգամ ասվել է, և բոլորը լավ գիտեն, ամեն օր տեսնում են, որ արևը դուրս է գալիս արևելքից և մայր է մտնում արևմուտքում։

Նիկոլը արդեն առնվազն 4 տարի ամեն օր ապացուցում է, որ ինքը վաճառել ու շարունակում է վաճառել հայկական հողը, նույնիսկ ինքը իր բերանով ասել է, որ դեռևս 2018-ին գիտեր, որ Արցախը պիտի հանձնի Ադրբեջանին։ Նույն Նիկոլը բազմիցս ինքն իր բերանով ասել է, որ կասկածի տակ է դնում հայոց պատմությունը, մեր ազգային արժեքները և մնացած ամեն ինչ։

Ու նորից հայտնվում են ընդդիմադիր ուժեր և անհատներ, որոնք ծնկները ծեծելով գոռում են՝ տեսա՞ք ինչ ասաց Նիկոլը, տեսա՞ք, որ դավաճան է․․․

Տեսել ենք, տեսնում ենք, տեսնելու ենք, գիտենք, շատ լավ գիտենք։ Հետո՞։

Մարդիկ սպասում են, որ ընդդիմադիր որևէ կուսակցություն ասի, թե ինչպես է պատկերացնում Հայաստանի ապագան առնվազն 5 տարվա պլանավորմամբ՝ արտաքին, ներքին, տնտեսական, կրթական, ռազմական և այլն։ Հստակ ծրագրով, պլանավորված, ոչ թե կենացների մակարդակով։

Այլապես ամեն օր ասել, թե արևը դուրս է գալիս արևելքից, մայր է մտնում արևմուտքում՝ ավելորդ ժամավաճառություն է։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 3332

Մեկնաբանություններ