Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային հայտարարել է, որ Իրանի նկատմամբ տարած հաղթանակի մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պնդումները բացարձակապես չեն արտացոլում իրական պատկերը։ Ըստ Ռեզայիի՝ Թրամփը կարող է «ամեն օր հաղթել իր երևակայության մեջ», մինչդեռ իրականությունը կերտում են Իրանը, նրա ժողովուրդը, բանակն ու հրթիռները։               
 

Դու քո էությամբ նրա թշվառության կենդանի վկայությունն ես

Դու քո էությամբ նրա թշվառության կենդանի վկայությունն ես
09.02.2025 | 13:36

Ամբողջ հարցը սերերի մեջ է. դու քաղաքիդ գողտրիկ անկյուններն ու պուրակներն ես սիրում, նա երազում է հարուստ քաղաքների բուտիկների մասին: Դու լեռներիդ մշուշապատ գագաթներն ես սիրում, նա երազում է թանկարժեք լեռնային հանգստավայրերի մասին: Դու տունդ ես սիրում, բակդ, հարևան հետաքրքրասեր տատիկներին, հոգատար պապիկներին՝ նա երազում է պալմաներով, լողավազանով և սպասավորներով առանձնատան մասին: Դու հայրենիքդ ես սիրում ու սարսափում օտար հողում հաստատվելու մտքից, իսկ նա փողի տրցակն է սիրում: Դու հայրենակցիդ ես սիրում, իսկ նա՝ իրեն վճարող օտարազգի մեծահարուստներին: Դու մայրենիդ ես սիրում՝ նա հիանում է միայն օտար լեզվով խոսողի խոսքով, դու հայաստանցի լինելդ ես սիրում, իսկ նա տառապում է որևէ առաջատար երկրի անձնագիր ունենալու մոլուցքով: Դու հայ ես, ուր էլ գնաս՝ արյունդ քեզ հետ է կանչում երկրիդ ու ազգիդ խորքերը, նա՝ օտարածին քոչվոր, ում հանգիստ չի տալիս մշտապես քոչելու և ուրիշի ստեղծած բարիքներին տիրանալու միտքը: ՈՒ էս ամենի հետ նա նաև ատում է քեզ, քանզի տեսնում է, որ դու նախնիներիդ հողն ես սիրում, իսկ ինքը՝ այլոց ունեցվածքը, ատում է, որովհետև դու քո էությամբ նրա թշվառության կենդանի վկայությունն ես: Ձեր սերերն են տարբեր, սերե՛րը:

Էլիզա Առաքելյան

Դիտվել է՝ 7327

Մեկնաբանություններ