Դժվար է հիմա կանխատեսել, թե ինչ քաղաքականություն կկառուցի Թրամփի նոր վարչակազմը Հարավային Կովկասի հետ կապված՝ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Անցած տարիների փորձը ցույց է տալիս, որ տարածաշրջանի գործերին միջամտելու արտատարածաշրջանային դերակատարների փորձերը, որոնց թվում են առաջին հերթին Ամերիկայի Միացյալ Նահանգներն ու Եվրոպական Միությունը, ոչ մի լավ բանի չեն հանգեցրել»,- ընդգծել է նա։               
 

Միակ ճիշտ մոտեցումը պետության և հասարակության շահերից բխող քայլեր անելն է

Միակ ճիշտ մոտեցումը պետության և հասարակության շահերից բխող քայլեր անելն է
03.12.2024 | 10:22

Հայերեն լեզվով ինֆորմացիոն դաշտերի նույնիսկ հպանցիկ անալիզն ասում է, որ օպտիմիստ, իրատես և պեսիմիստ շարքում մենք կամ վառվռուն օպտիմիստ/լավատես ենք կամ էլ մռայլ պեսիմիստ/վատատես, իսկ իրատես՝ շատ հազվադեպ, այն էլ` մակերեսորեն։

Մյուս կողմից էլ, և՛ վառվռուն ու անիմաստ օպտիմիզմը, և՛ մռայլ ու դարձյալ անիմաստ պեսիմիզմը հավասարապես անընդունելի ու վնասակար են մեզ համար, ու հարցի միակ լուծումը հնարավորինս իրատես լինելն է, որը մեր գավառական պայմաններում դժվար հասանելի է, և որի պատճառով էլ անում ենք սխալ սխալի հետևից։

Դրա պատճառն այն է, որ՝

1․ Իրավիճակը հասկանալու և իրատես լինելու համար անհրաժեշտ քանակությամբ լուրջ բնույթի կրիտիկական ինֆորմացիա չունենք և չենք էլ կարող ունենալ, քանի որ գլոբալ իմաստով այն ունեն նրանք, որոնք ներկան ու ապագան կառավարելու համար գեներացնում են դրա հետ կապված ինֆորմացիան էլ, դեզինֆորմացիան էլ և նաև շատ ուրիշ բաներ:

2․ Այսպես, թե այնպես, կրիտիկական բնույթի ինֆորմացիա գոնե մասամբ հնարավոր է լինում ստանալ հզորների արած քայլերից և ուրիշների արած դրանց մեկնաբանություններից, բայց դրանից ևս չենք կարողանում օգտվել, քանի որ համապատասխան գիտական մոտեցում ու մեթոդաբանություն չունենք մեր հետամնացության, տգիտության և անիմաստ մեծամտության պատճառով:

3․ Նման հարցերի լուծումը մեզնում, ինչպես ցույց է տալիս մեր ներկա կրիտիկական վիճակը, վստահված է անտեղյակ ու անպատասխանատու մարդկանց, այնինչ ժամանակակից գիտությունը և տեղեկատվական տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս հիմնարար բնույթի գիտական մոտեցումների միջոցով և մասնակի կրիտիկական ինֆորմացիա ունենալով՝ գեներացնել հավանական ու իրականությանը մոտ սցենարներ տարբեր իրավիճակների անալիզի համար։

Այս հարցում միակ ճիշտ մոտեցումը պետության և հասարակության շահերից բխող քայլեր անելն է, իսկ ուրիշների կողմից թելադրված քայլեր անելը կարող է բխել միայն այդ ուրիշների շահերից։

Որևէ մեկը չի կարող ասել, որ թույլը, առանց ուժեղների հետ ռացիոնալ կոմպրոմիսի գնալու, կարող է հաջողության հասնել, բայց ամեն ինչ իր սահմանն ունի, և եթե չափից դուրս ես կուլ գնում հերթական դոմինանտ ուժեղին, ապա դա հնարավոր չէ բացատրել պետական շահով ու լիովին բացատրելի է այդ անողի էգոիստական շահով, որն էլ անհամատեղելի է հասարակական շահի հետ։

Եթե հասարակությունն իր կյանքի բոլոր սֆերաներում չի կարողանում առաջ մղել առավել կոմպետենտ ու բարոյապես պիտանի մարդկանց, ապա լինում է այն, ինչ որ մենք ունենք այսօր։

Փրկության միակ շանսը կապված է կառավարումը հասկացող ու բարոյապես մաքուր պրոֆեսիոնալների ձեռքը տալու հետ, մարդիկ, որոնք ի վիճակի են նաև երկու խոսք փոխանակել ուրիշների հետ։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 1702

Մեկնաբանություններ