ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իրենց հաջողվել է կանգնեցնել ռուսական առաջխաղացումը ցամաքում և ՌԴ նավատորմը դուրս մղել Սև ծովից: «Այժմ վճռորոշ ճակատամարտը ծավալվել է երկնքում: Ոկրաինան ցուցադրել է իր մարտունակությունը օդում, իսկ նման «երկնային» դիմակայությունում քիչ նշանակություն ունի, թե ում տարածքն է ավելի մեծ»,- ասել է նա։               
 

Պատասխանատվություն ոչ միայն ներկայի, այլև անցյալի ու ապագայի համար

Պատասխանատվություն ոչ միայն ներկայի, այլև անցյալի ու ապագայի համար
05.11.2024 | 09:41

Բնածին առաջնորդը, ստանձնելով առաջնորդություն, այդ պահից սկսած ո՛չ միայն ներկայի, այլ նաև անցյալի և ապագայի համար է վերցնում պատասխանատվություն։

Իրական առաջնորդը երբեք չի խոսում իր նախկինների չարածների կամ սխալների մասին օտարների առաջ, այլ վերցնում և պաշտպանում է այնպես, ինչպես եթե հենց ինքը արած լիներ այդ սխալները։

Իրական առաջնորդը երբեք չի արդարանում, այլ լուռ ուղղում է այն, ինչը սխալ է. իրական առաջնորդը երբեք իր սխալները չի վերագրում այլոց, իրական առաջնորդը իր վրա է վերցնում նաև իր ենթակաների սխալների պատասխանատվությունը, որովհետև նա՛, հենց նա՛ է պատասխանատուն իր պատասխանատվության գոտում կատարվող ամենի։

Իրական առաջնորդը երբեք չի՛ հանձնվում, այլ քայլում է դեպի իր նպատակը՝ օգտագործելով հնարավոր բոլոր միջոցները։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 2467

Մեկնաբանություններ