Վերջին պոետը, անշուշտ, դու չդարձար,
բայց այսօր էլ, քո այդ տագնապոտ
հարցից հարյուր տարի հետո,
դու մերկ ու անսփոփ,
տերևաթափ այգու ցուրտ քամիների դիմաց,
հիվանդոտ տրտունջով դողում ես,
-Մրսում եմ, երկիրս հիվանդ է, մրսում եմ,
ու՞ր մնաց այն տղան գանգրահեր,
գար ու ինձ
փրկությաձ մի տաք լուր,
մի տաք խոսք նվիրեր...
Տխուր է,
աշունը նվաճել է տարին,
դարը կախ է ընկել անդունդից,
կորցրել ամեն ինչ,
անգամ կնիքով մատանին:
O5.10. 21
Վահագն Մարտիրոսյան