«Հայաստանի ներկայիս իշխանությունները մոռանում են, թե կոնկրետ որտեղ են գտնվում։ Տարածաշրջանի պատմությունը ցույց է տալիս, որ, առանց Ռուսաստանի հավասարակշռող դերի, Հայաստանը կարող են արագորեն ազդեցության գոտիների բաժանել նրանք, ովքեր դարերով սպասել են այդ պահին։ Իդեալական աշխարհաքաղաքական ավար»,- РИА Новости-ի հետ զրույցում ասել է հանրաճանաչ լրագրող Դմիտրի Կիսելյովը։               
 

Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառությունը «հրաշքով» կրկնապատկվել է, «հրաշքի» անունն է միջնորդ առևտուր

Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառությունը «հրաշքով» կրկնապատկվել է, «հրաշքի» անունն է  միջնորդ առևտուր
09.10.2024 | 17:03

Կրեմլում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցությունների ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, անդրադառնալով երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալների աճին, նշել է, որ նախորդ տարի այն կազմել է 7,4 միլիարդ դոլար, այս տարվա 6 ամիսներին հասել է 8,3 միլիարդի, և եթե այս տեմպերով առաջ գնան, ապա այս տարի 14-16 միլիարդ դոլարի կարող է հասնել, ինչը ռեկորդային ցուցանիշ է։

Մեկ տարում Հայաստանի ու Ռուսաստանի ապրանքաշրջանառությունը կրկնապատակվել է ինչի՞ հաշվին՝ Հայաստանը կրկնակի ծավալներով հացահատիկ, ձեթ է ներկրո՞ւմ Ռուսաստանից, թե՞ Ռուսաստանում կրկնապատկվել են հայկական կոնյակ խմողները։ Իրականում ապրանքաշրջանառությունը կրկնապատկվել է միջնորդ առևտրի արդունքում, Հայաստանի միջոցով արտերկիր են արտահանվում պատժամիջոցների տակ գտնվող Ռուսաստանի մեծաքանակ ոսկին ու ադամանդները, Հայաստանն էլ Ռուսաստան է արտահանում այն բարձր տեխնոլոգիական ապրանքները, որոնք Արևմուտքը Ռուսաստան չի արտահանում։ Արդյունքում՝ միջնորդ առևտրից միլիոնավոր դոլարների շահույթ են ունենում Նիկոլ Փաշինյանի իշխանությանը կից, տհաճ մականուններով օլիգարխները։ Հայաստանի արտաքին առևտրի դիվերսիֆիկացիայի մասին իշխանավորների պնդումները համարենք անհաջող կատակ։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 3125

Մեկնաբանություններ