Եվրամիության երկրներն առաջիկա օրերին կփորձեն միասնական ճակատով հանդես գալ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի սահմանած մաքսատուրքերի դեմ և, ամենայն հավանականությամբ, կհաստատեն նպատակաուղղված հակաքայլերի առաջին փաթեթը: Նման քայլը կհանգեցնի գլոբալ առևտրային պատերազմի սրացման՝ թանկացնելով ապրանքները միլիարդավոր սպառողների համար ամբողջ աշխարհում:               
 

Ներքին համերաշխություն՝ մտավոր և հոգևոր աշխարհներում

Ներքին համերաշխություն՝ մտավոր և հոգևոր աշխարհներում
12.01.2025 | 08:46

Վերջերս շատերն են սկսել քարոզել ինքնաճանաչողությունը որպես մարդու, համայնքի և ազգերի հաջողության գրավական: Այո, էդպես է: Բայց միայն միտքն արծարծելը բավական չէ, հարկավոր է նաև մարդկանց տալ դա իրագործելու տեխնիկաները, բանալիները:

Ի՞նչ է ինքնաճանաչողությունը:

Շատերի կարծիքով՝ կրթվելն է և շատ գրքեր կարդալը: Բնա՛վ: Արդի կրթական համակարգերը հակառակ գործառույթ ունեն՝ դրանք մեծ արագությամբ երեխային և մարդուն հեռացնում են սեփական բնույթից՝ հրամցնելով նրան մարդու ձեռքով գրված պայմանական և վիճելի դոգմաներ:

Ինքնակրթվելը, այն է՝ շատ գրքեր կարդալը, ևս չի հանդիսանում ինքնաճանաչողության ուղի, հակառակը, շատ գրքեր կարդացող մարդը ևս հեռանում է իր բնույթից, քանի որ գործնականում իր ապրելու և գործելու ժամանակը ծախսում է այլ մարդկանց մտքերն ու մտքերի հավաքածուները կարդալու և ուսումնասիրելու վրա: Իհարկե, գիրք կարդալը չենք մերժում սրանով, պարզապես ընդգծում ենք, որ շատ գրքեր կարդալը ևս ինքնաճանաչողության ուղի չէ:

Շատերը կարծում են, որ բնության մեջ և բնության հետ ապրելով է հնարավոր հասնել ինքնաճանաչողության: Սա մոտ է նպատակի իրագործմանը, բայց կրկին բավարար չէ:

Ինքնաճանաչողությունը, իրականում, անհասանելի նպատակ է, քանի որ պրոցեսը երբեք չի ավարտվում (the more I learn, the less I know), որքան շատ ես ճանաչում ինքդ քեզ՝ քեզ շրջապատող աշխարհի հետ հարաբերակցության մեջ, այնքան շատ հարցեր են ծագում:

Որպեսզի շատ գաղտնիքներ չբացեմ և դրանով չխճճեմ կարդացողի ընկալումները, փորձեմ կարճ պատասխանել այս հարցին իմ սեփական թեզով. ինքնաճանաչողությունը մի անվերջանալի գիտափորձ է, որը մարդը կարող է դնել բացառապես ինքն իր վրա՝ ուսումնասիրելով սեփական մտքերը, գործողությունները, արձագանքները, արտաքին աշխարհի հետ շփումները, սեփական գիտակցությունը՝ մտքերի և գործողությունների կապը, սեփական ենթագիտակցականը, իր ֆիզիոլոգիայի և զգայական ինտելեկտը՝ դրա արձագանքը իր այս կամ այն գործելաոճին, սովորությանը, ուտելիքին, մարզվելուն: Իսկ այս գիտափորձն իրականացնելու համար անհրաժեշտ է, որպեսզի մարդը ներքին համերաշխության գա իր մտավոր և հոգևոր աշխարհներում, չմերժի ինքն իրեն, իսկ արդի մարդը՝ մեզ ծանոթ հոմո-սապիենսը, դեռ ներքին պատերազմների փուլում է, նա չի կարողանում հաշտեցնել իր նյութական Ես-ը իր բարձրագույն Ես-ի՝ հոգևոր Ես-ի հետ: Նա գնալով ավելի քիչ ժամանակ է ունենում վերը նշված պրոցեսները ուսումնասիրելու համար, քանի որ մտնում է նյութ սարքելու և նյութ սպառելու կործանարար հորձանուտը, մյուս կողմից նա իրեն պարուրել է «մեղք» պատրանքածին գաղափարի շղթաներով և ինքն իր համար արգելափակել է աշխարհիկ կյանքի սխալները մարդավարի շտկելու հնարավորությունը:

Այս քաոսից իհարկե ելք կա, բայց այդ ելքերը հեռու են մեր մասին մեր ներկայիս պատկերացումներից:

Էլիզա Առաքելյան

Դիտվել է՝ 2180

Մեկնաբանություններ