Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նախատեսում է մնալ իր պաշտոնում մինչև ժամկետի վերջ և հրաժարական չի տա, եթե նույնիսկ խորհրդարանը դեմ քվեարկի ներկա կառավարությանը. այս մասին նա հայտնել է ֆրանսիացի լրագրողներին Սաուդյան Արաբիա կատարած այցի ժամանակ։ «Ինձ երկու անգամ ընտրել է ֆրանսիացի ժողովուրդը։ Ես շատ հպարտ եմ դրանով և կարդարացնեմ այդ վստահությունն ինձ հատուկ եռանդով մինչև վերջին վայրկյանը»,- ասել է Մակրոնը։               
 

Դասեր է պետք քաղել անցյալ և ընթացիկ պատերազմներից

Դասեր է պետք քաղել անցյալ և ընթացիկ պատերազմներից
25.11.2024 | 15:33

Միջազգային անվտանգության հարցերում անպատրաստ այն գործիչները, ովքեր պնդում են, թե Հայաստանն ի վիճակի չէ դիմադրելու Ադրբեջանին, պարզապես չեն կարողանում դասեր քաղել անցյալ կամ թեկուզ ընթացիկ պատերազմներից։

Օրինակ, ինչի՞ շնորհիվ է Հեզբոլլահը կարողանում զսպել ս. թ. հոկտեմբերի 1-ին սկսված Իսրայելի ներխուժումը Լիբանան, որը մինչև այսօր չի պսակվել տարածքային որևէ լուրջ ձեռքբերմամբ։ Միչդեռ այդ ընթացքում սպանվել ու վիրավորվել են հարյուրավոր իսրայելցի զինվորներ (իսկ Իսրայելի պես փոքր երկրի համար դա շատ զգալի կորուստ է)։

Իսրայելի բանակն ունի ամենամեծ ու հզոր ավիացիան ամբողջ Մերձավոր Արևելքում, ունի առաջնակարգ ծանր հրետանի, անգերազանցելի ՀՕՊ, ժամանակակից նավատորմ (ներառյալ՝ սուզանավեր), արդիական տանկեր ու զրահամեքենաներ, մինչև ատամները զինված է բոլոր տեսակի հրթիռներով, ԱԹՍ-ներով ու այլևայլ զինատեսակներով։ Ավելին, Իսրայելը նաև հետախուզական վիթխարի կարողությունների տեր է։ Այս ամենից բացի, ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ի անդամ պետությունների մեծ մասն Իսրայելի հավատարիմ դաշնակիցներն են, որոնք միլիարդավոր դոլարների ռազմական օժանդակություն են ցույց տալիս սիոնիստական պետությանը։

Հեզբոլլահը չունի ավիացիա, տանկեր, զրահամեքենաներ, ծանր հրետանի, նավատորմ, արդյունավետ հակաօդային պաշտպանություն, արբանյակային հետախուզություն։ Ուրեմն, ինչպե՞ս է Հեզբոլլահին հաջողվում պաշտպանվել։

Եթե կարճ պատասխանելու լինենք այս հարցին, ապա Հեզբոլլահի աննահանջ պաշտպանության աղբյուրներն ու հենարանները հետևյալն են.

1. դիմադրության մշակված գաղափարախոսությունը,

2. նվիրյալ ու գաղափարական քաղաքական ղեկավարությունը,

3. մարտական ստորաբաժանումների ռազմական արտակարգ վարժվածությունը, կարգապահությունն ու կազմակերպվածությունը,

4. մարտական բարձր ոգին ու վճռականությունը,

5. կանոնավոր և աշխարհազորային ստորաբաժանումների ներդաշնակ համագործակցությունը,

6. Լիբանանի ու Սիրիայի պատերազմներում թրծված փորձառու հրամանատարությունը, որը մասնագիտացել է հատկապես ոչ-ավանդական, ներառյալ պարտիզանական կռիվներ վարելու գործում,

7. նախապես կառուցված ամրաշինությունների ճյուղավորված ու հզոր համակարգը՝ ստորգետնյա թունելները, բունկերները, ամրացված դիրքերը, որոնք թույլ չեն տալիս թշնամու կանոնավոր զորքերին գրոհով նվաճել Լիբանանի տարածքը ու ռմբակոծումների միջոցով ոչնչացնել Հեզբոլլահի կենդանի ուժը,

8. հրթիռային լուրջ կարողությունները, ներառյալ տարբեր հեռահարության ավելի քան 100,000 հրթիռները, հարյուրավոր կամ հազարավոր հետախուզական և հարվածային ԱԹՍ-ները,

9. ժամանակակից հակատանկային դյուրակիր զինատեսակներով ու ձեռքի հրազենով հագեցվածությունը,

10. մեն-միակ վստահելի դաշնակից՝ ի դեմս Իրանի Իսլամական Հանրապետության, որն օժանդակում է Հեզբոլլահին և՛ զենքով, և՛ ֆինանսներով, և՛ ռազմական խորհրդատվությամբ։

Սա կարդալուց հետո մեր անտաղանդները մի բան կհասկանա՞ն, թե՞ դարձյալ իրենց պարտվողական էշը կհեծնեն ու թարս կքշեն։

Արմեն Այվազյան

Դիտվել է՝ 5312

Մեկնաբանություններ