Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել ԱՄՆ-ի գլոբալ լրատվամիջոցների գործակալությունը կրճատելու մասին, որը ղեկավարում է «Ազատություն ռադիոն» և «Ամերիկայի ձայն» լրատվամիջոցները։ Հրամանագրով շարունակվում է դաշնային բյուրոկրատիայի տարրերի կրճատումը, որոնք, ԱՄՆ-ի նախագահի կարծիքով, հարկավոր չեն։ Ստորագրման պահից 7 օրվա ընթացքում գործակալության ղեկավարները պարտավոր են ներկայացնել հաշվետվություններ հրամանագրին լիակատար հետևելու մասին։               
 

Իրականությունը ստիպում է հակամարտ կողմերին հաղթահարել պատմականորեն եկած մենթալիտետային իներցիան

Իրականությունը ստիպում է հակամարտ կողմերին հաղթահարել պատմականորեն եկած մենթալիտետային իներցիան
05.02.2025 | 12:48

Աշխարհի վերաբաժանման իսկական նպատակը այն հարմարեցնելն է հակամարտ կողմերի ունեցած ուժերի իրական հարաբերություններին, ներառյալ տարածքային և ռեսուրսային վերաբաժանումները։

Այսինքն, սառը պատերազմի ընթացքում ձևավորվել էին կայուն պատկերացումներ հակամարտ կողմերի ուժերի ու նրանց փոխադարձ ոչնչացման հնարավորությունների մասին, որն էլ ընդհանուր վիճակն աշխարհում պահում էր հարաբերական հավասարակշռության մեջ։

Բայց այդ հավասարակշռության մի կողմի, այն է՝ ԽՍՀՄ-ի կոլապսը, բերեց ուժային բալանսի խախտման, և աշխարհն ընկավ անհավասարակշիռ վիճակի մեջ։

Դրա արդյունքում ստեղծված աշխարհաքաղաքական ուժային դիսբալանսն էլ այնպիսի մի հեղհեղուկ վիճակ էր, որը, Չնաստանի գլոբալ ուժ դառնալու և ԽՍՀՄ-ի կոլապսի պատճառով ստեղծված ուժային վակուումի ու անհավասարակշռության պայմաններում, Արևմուտքից պահանջում էր կայացնել այդ վակուումը լցնելու վերաբերյալ շտապ և ադեկվատ որոշումներ։

Որոշումներ, որոնցով պետք է լուծում տրվեր այն հարցին, թե ո՞վ պետք է տիրանա Ռուսաստանի ահռելի ժառանգությանն ու ռեսուրսային անբավ հարստություններին։

Իսկ այս հարցի առանցքն էլ Արևմուտքի վերաբերմունքն էր Ռուսաստանի նկատմամբ՝ այն իմաստով, թե վերջինս ԱՄՆ-ի ու Եվրոպայի կողմից կընդունվի՞ որպես իրենց հավասար մեկը, թե՞ որպես մեկը, որը պարտվել է, և որի կարծիքի ու բնական ցանկությունների հետ կարելի է հաշվի չնստել։

Եվ այստեղ Արևմուտքը, ավելի ճիշտ, գլոբալ բնույթի որոշումներ կայացնող նրա կորիզը, կատարեց սխալ ստրատեգիական քայլ և ընտրեց ստեղծված վակուումը լցնելու ուժային ճանապարհը։

Այսինքն, այս հարցում հաղթող դուրս եկավ պատմական իներցիան, ըստ որի, երկար դարեր Ռուսաստանը Արևմուտքի կողմից համարվել է քաղաքակրթական ավելի ցածր մակարդակի վրա գտնվող հավերժական թշնամի։

Այդ էլ այն դեպքում, երբ Ռուսաստանը, զգուշանալով Չինաստանի աշխարհաքաղաքական գլոբալ ուժ դառնալու վտանգից, պատրաստ էր նույնիսկ դառնալ ՆԱՏՕ-ի մաս։

Բայց Արևմուտքի կողմից նման մերժողական պահվածքը Ռուսաստանի նկատմամբ, հնարավոր է, որ պայմանավորված լիներ մի այլ պոտենցիալ վտանգով, այն է՝ նույն ռազմական բլոկի մեջ գտնվող Ռուսաստանի ու Գերմանիայի ուժերի հնարավոր միավորմամբ, որը կդառնար ՆԱՏՕ-ի պոտենցիալ անկայունության աղբյուր։

Բայց այստեղ կարևոր էր, որ Արևմուտքի կողմից բացառվեց նաև Ռուսաստանի վերածննդի հնարավորությունը՝ դրանով իսկ հաշվի չնստելով նրա պատմության հետ։

Այդ պայմաններում Ռուսաստանը ընտրեց վերազինման և Չինաստանի հետ մոտենալու ճանապարհը, որն էլ հանգեցրեց Ուկրաինայի հետ պրոքսի պատերազմի։

Ստեղծված պայմաններում, երբ իրականությունը ստիպում է հակամարտ կողմերին ինչ-որ չափով հաղթահարել պատմականորեն եկած մենթալիտետային իներցիան և ճակատագրական որոշումներ կայացնելիս առաջնորդվել ուժերի առկա դասավորությամբ, դեպի երկբևեռ հարաբերականորեն կայուն ու հավասարակշիռ աշխարհը գնալու շանսերը մեծանում են։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 8300

Մեկնաբանություններ