Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

Ո՞ՒՄ «ՃԱՆԸ ԱԼՉՈՒ ԿԿԱՆԳՆԻ»

Ո՞ՒՄ «ՃԱՆԸ ԱԼՉՈՒ ԿԿԱՆԳՆԻ»
07.02.2012 | 00:00

Անկուսակցական, բայց ՀՀԿ խմբակցության անդամ Սեդրակ Սարոյանը, որը 019 ընտրատարածքից է պատգամավոր դարձել, այս անգամ ևս որոշել է առաջադրվել: Փորձեցինք պատգամավորից ճշտել այս տեղեկության հավաստիությունը, սակայն Սարոյանը չցանկացավ անգամ հարցը լսել: Այս ընտրատարածքում առաջադրվելու ցանկություն է հայտնել նաև ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանը (Ճոյտ): Ինչպես փոխանցում է մեր աղբյուրը, այս «հողի» վրա ներքին հակադրություն է զարգանում Սարոյան-Հակոբյան տանդեմում, ինչը դեռևս զսպում է ՀՀԿ-ն՝ ոչ մեկին հստակ «այո» չասելով: Չնայած Հակոբ Հակոբյանն այս օրերին տարբեր խողովակներով կուսակցությանը հավատարմության մեսիջներ է հղում, սակայն, ասում են, Սեդրակ Սարոյանն էլ պարապ չէ. որտեղ պետք է՝ «զինվորական» երդում է տալիս: Թե ում «ճանը ալչու կկանգնի» այս ընտրատարածքում, ՀՀԿ-ն դեռ չի հստակեցրել:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1599

Մեկնաբանություններ