Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների ղեկավարները կարող են Հայաստանի անդամակցության հարցը քննարկել Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստում, որը նշանակված է նոյեմբերի 11-ին։ Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։               
 

ԾԻԾԱՂԵՆՔ ՄԻԱՍԻՆ

ԾԻԾԱՂԵՆՔ ՄԻԱՍԻՆ
03.04.2012 | 00:00

Որ Հայաստանում միասին շատ լավ «տխրել» գիտեն, վկայում է անգամ հայտնի ասացվածքը. «Ընկերովի մահը հարսանիք է»: Սակայն, արի ու տես, որ քաղաքականության մեջ էլ «միասին ուրախանալու» մշակույթ է ձևավորվում: Առայժմ՝ նախընտրական շրջանակում: Ապրիլի 1-ին «Ժառանգություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունների ակտիվը ողջ կազմով մասնակցել է Սամվել Բաղդասարյանի ապրիլմեկյան ներկայացմանը:
Չնայած առաջիկայում քաղաքական «կոմիքսներն» ու «կատակները» լուրջ դեմքով հանրությանը ներկայացնողների պակաս չի լինի, այդուհանդերձ, մեծ ստարտից առաջ «ժառանգականներն» ու «դեմոկրատները» որոշել են մի «կուշտ» ծիծաղել, որ վերջը բարի լինի:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1658

Մեկնաբանություններ