-
21.04.2015|
11:34
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է պաշտոնական այցով Բաքվում գտնվող Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհգանին։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ և տարածաշրջանային խնդիրներ, պաշտպանական ու ռազմական ոլորտում երկկողմ հարաբերությունների ամրապնդման ու խորացման հարցեր:
-
21.04.2015|
11:33
Գերմանիայի խորհրդարանը պատրաստվում է օգտագործել ցեղասպանություն բառը օսմանյան թուրքերի կողմից 100 տարի առաջ իրագործված հայերի սպանդը հիշատակող բանաձևում, կառավարությունը հայտարարել է, որ սատարում է կառավարող կուսակցությունների նախագծին՝ փոխանցում է Associated Press-ը:
-
21.04.2015|
11:31
Պաշտոնական Օսլոն Մոսկվայից պահանջել է պարզաբանել, թե ինչու է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների ցանկում գտնվող փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը այցելել Նորվեգիային պատկանող Շպիցբերգեն կղզի։
-
21.04.2015|
11:30
ԵՄ արտաքին գործերի նախարարները Լյուքսեմբուրգում քննարկելու են անօրինական միգրացիայի հետևանքով առաջացած խնդիրները։
-
21.04.2015|
11:29
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողությունների առիթով, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի հրավերով Հայաստան է ժամանել Ալեքսանդրիայի և Համայն Աֆրիկայի պապ, Ղպտի ուղղափառ եկեղեցու առաջնորդ Նորին սրբություն Թևադրոս Երկրորդը:
-
21.04.2015|
00:28
Տարեսկզբին Գյումրիում տեղի ունեցած ողբերգական սպանությունից հետո այդ քաղաքը կարծես չի հանդարտվում:
-
21.04.2015|
00:26
Ապրիլի 16-ին 4 ժամ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ուղիղ եթերում պատասխանում էր ռուսաստանցիների հարցերին: Գերազանցապես՝ տնտեսական, սոցիալական, առողջապահական, նաև՝ անձնական: Եվ իհարկե՝ քաղաքական:
-
21.04.2015|
00:18
Վերջերս ԱՄՆ-ի դեսպանը հայտարարեց, որ իր երկիրը կրճատում է Հայաստանում որոշ ծրագրերի ֆինանսավորումը:
-
21.04.2015|
00:13
Մարդու հագուստը, նորաձև լինելը ստիպել են զարգացնել արտադրության ամբողջ ճյուղեր, իսկ տեքստիլ արդյունաբերությունը դարձավ համաշխարհային կապիտալիզմի առաջընթացի կարևորագույն ազդակներից մեկը: Նորաձևությունն իր ազդեցությունը ունեցավ նաև Թուրքիայում:
-
21.04.2015|
00:08
Հիմա Նժդեհի կյանքի ամենավիճահարույց և ողբերգական տարիների մասին։ Իհարկե, հեշտ ճանապարհն այսօր կլիներ այն, որ լռության մատնեինք 1941-45 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակների փաստերը, երբ հիտլերականները փորձում էին իրենց նպատակների համար օգտագործել գերի ընկած հայ զինծառայողներին։
blank" class="zoomgraphics">.