-
20.04.2015|
11:55
Ֆինլանդիայի վարչապետ Ալեքսանդր Ստուբն ընդունել է ընդդիմության հաղթանակը խորհրդարանական ընտրություններում: «Կարծես «Կենտրոնը» հաղթել է»,-նշել է նա իր ելույթում և շնորհավորել հաղթողներին:
-
20.04.2015|
11:51
Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հայտարարել է, որ ՈՒկրաինայի արևելքում անջատողականների գրաված տարածքների ճանաչումը Կրեմլի կողմից կբարդացնի հակամարտության խաղաղ կարգավորումը:
-
19.04.2015|
20:40
Ապրիլի 20-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Լյուքսեմբուրգում կայանալիք Եվրոպական միության և Արևելյան գործընկերության մասնակից երկրների արտգործնախարարների հանդիպմանը:
-
19.04.2015|
20:39
Թուրքական «Բիլքենթ» համալսարանի դասախոս, դոկտոր Էսրա Չուհուդարը հայտարարել է, թե շատ մեծ սխալ է Գալիպոլիի 100-ամյակը նշել ապրիլի 24-ին։
-
19.04.2015|
20:39
Այժմյան Թուրքիայի կառավարությունը մեծ պատասխանատվություն է կրում պատմական վերքերի համար՝ ասել է Եվրոպական ժողովրդական կուսակցությունից Եվրախորհրդարանի պատգամավոր Էսթեր դե Լանգեն՝ անդրադառնալով Հայոց ցեղասպանության վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին և Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը:
-
19.04.2015|
20:36
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում, ապրիլի 16-ին, Ժնևի հայտնի «Շատո դը Պանտ» թանգարանում կայացավ «Շվեյցարիա-Հայաստան. Հիշողության ճանապարհին» ցուցահանդեսի բացման արարողությունը:
-
19.04.2015|
20:36
NEWS.am-ը կրճատումներով ներկայացրել է Երուսաղեմի Վան Լիրի անվան ինստիտուտի գիտաշխատող Շտեֆան Իրիգի՝ «The Huffington Post»-ում հրապարակված հոդվածը:
-
19.04.2015|
20:32
Ռուսաստանի Սոչի քաղաքի իշխանությունները խոչընդոտում են Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների անցկացմանն ու պաստառներ կախելուն:Սոչիի հայկական կազմակերպությունները քաղաքում 6 բաններ են տեղադրել Հայոց ցեղասպանության թեմայով, սակայն քաղաքային իշխանությունները պահանջել են հանել:
-
19.04.2015|
20:31
Ֆինլանդիայում առավոտյան սկսվել են խորհրդարանական ընտրությունները: 200 պատգամավորների ընտրությունը կտևի տեղի ժամանակով մինչև ժամը 20:00-ն:
-
19.04.2015|
20:30
Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին երկօրյա պետական այցով ապրիլի 19-ին ժամանել է Իրան: