-
15.04.2015|
11:06
Եվրոպական խորհրդարանն ապրիլի 15-ին հաստատելու և վերահաստատելու է 1987-ի որոշումը, որով դատապարտել է Հայոց ցեղասպանությունը՝ ասել է ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի գրասենյակի հաղորդակցության պատասխանատու Պետրոս Դեմիրճյանը:
-
15.04.2015|
11:05
Կորսիկայի ասամբլեան միաձայն բանաձև է ընդունել, որով պահանջում է Թուրքիայի կողմից հայերի սպանդը ճանաչել որպես ցեղասպանություն՝ հայտնում է «France 3 Corse ViaStella» հեռուստաալիքը։
-
15.04.2015|
11:04
Չիլիի խորհրդարանը րոպեներ առաջ Հայոց ցեղասպանության ճանաչումը վերահաստատող բանաձև է ընդունել՝ Facebook-ի իր էջում գրել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող, նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը՝ հիշեցնելով, որ այդ երկրի Սենատը ցեղասպանությունը ճանաչել էր դեռևս 2007-ին։
-
15.04.2015|
11:03
Անկարան պնդում է, որ Հռոմի պապի վերջին հայտարարությունների դրդապատճառները նրա արգենտինական ծագումն է և հայերի հետ վաղեմի կապերը:
-
15.04.2015|
11:02
Ռուսական զորքերը շարունակում են լայնածավալ զորավարժությունները Հայաստանում: Հայաստանում տեղակայված ռուսական զորքերը մայիսի 9-ին շքերթներ են անցկացնելու Երևանում և Գյումրիում՝ հայտնում է ռուսական ՏԱՍՍ պետական լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Ռուսաստանի զինված ուժերի հարավային օկրուգի մամուլի ծառայությանը:
-
15.04.2015|
11:01
Չեխիայի խորհրդարանի պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված բանաձև:
-
15.04.2015|
11:00
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայերի ցեղասպանության մասին Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հայտարարությունը որակել է զառանցանք և նախազգուշացրել պապին՝ այլևս չկրկնել այդ սխալը:
-
14.04.2015|
13:59
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երախտագիտություն է հայտնել Հռոմի պապին՝ «իրերն իրենց անուններով կոչելու համար»:
-
14.04.2015|
13:58
Հռոմի պապը Սուրբ Պետրոսի տաճարում պատմական պատարագ մատուցեց, որի ընթացքում նշանավորեց հայերի նահատակության 100-րդ տարելիցը՝ գրել է արգենտինական «La Nación»-ը:
-
14.04.2015|
13:57
Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի հայաստանյան այցը մեծ արձագանք է գտել նաև Թուրքիայում: Բացի թուրքական մամուլի հրապարակումներից, հետաքրքիր մեկնաբանություններ են գրում թուրք ընթերցողները Քարդաշյանի՝ Հայաստան այցի մասին թուրքական լրատվամիջոցների հրապարակումների տակ: