-
12.04.2015|
18:16
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը Վատիկանի դեսպանից պատասխան է պահանջել հայերի ցեղսպանության մասին Հռոմի պապի հայտարարությունից հետո՝ իրազեկել է Reuters-ը:
-
12.04.2015|
18:13
Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում ապրիլի 12-ին, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված սուրբ պատարագին հայկական ծիրանափող հնչեց: Սա աննախադեպ էր ոչ միայն Սուրբ Պետրոսի տաճարում հնչելու, այլև ընդհանրապես պատարագի ընթացքում հնչելու առումով:
-
12.04.2015|
18:11
Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում ապրիլի 12-ին, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված սուրբ պատարագին, Հռոմի Ֆրանցիսկոս պապը Սուրբ Գրիգոր Նարեկացուն հռչակեց Տիեզերական եկեղեցու վարդապետ:
-
12.04.2015|
18:09
Ի պատիվ պաշտոնական այցով Իտալիայում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանի՝ Սուրբ Աթոռում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի անունից երեկ երեկոյան ընթրիք է տրվել: Ընթրիքի ժամանակ իր ելույթում Սերժ Սարգսյանն ասել է.
-
12.04.2015|
18:08
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը առավոտյան Սուրբ Պետրոսի տաճարում սուրբ պատարագի ժամանակ ցեղասպանություն բառն է օգտագործել 100 տարի առաջ օսմանյան Թուրքիայում հայերի զանգվածային ջարդերի առնչությամբ։
-
12.04.2015|
17:11
20-րդ դարի առաջին Ցեղասպանությանը ենթարկվել են հայերը՝ իրենց ազգային պատկանելության համար՝ ապրիլի 12-ին, Վատիկանում Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին մատուցված պատարագին ասաց Հռոմի Ֆրանցիսկոս պապը:
-
12.04.2015|
13:11
Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով Իտալիայում է: Նա արդեն այցելել է Վիտորիանո թանգարանային համալիր, ծաղկեպսակ դրել Անհայտ զինվորի հուշարձանին, հանդիպել է Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելային:
-
11.04.2015|
20:58
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը ապրիլի 16-ին պաշտոնական այցով կմեկնի Ղազախստան և կհանդիպի իր ղազախ գործընկեր Նուրսուլթան Նազարբաևի հետ:
-
11.04.2015|
20:56
Մի խումբ ղազախ ակտիվիստներ Գեորգիևյան ժապավենը անվանելով «գաղութարարության խորհրդանիշ»՝ կոչ են արել փոխարինել բաց կապույտ ժապավեններով՝ երկրի դրոշի գույնին համահունչ:
-
11.04.2015|
15:04
Կայսերական Գերմանիան կրում է Հայոց ցեղասպանության պատասխանատվության բեռը՝ իտալական Avvenire պարբերականին հարցազրույցում հայտարարել է Հայոց ցեղասպանության հետազոտող Միխայել Հեզեմանը: Աշխատանքի հիմքում Վատիկանի գաղտնի արխիվներն են՝ մոտ 2 հազար էջ: