-
06.04.2015|
21:09
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հարցազրույց է տվել Habertürk-ին և անդրադարձել է 1915-ի դեպքերի 100-ամյակին։
-
06.04.2015|
21:08
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 19-ին Արդյունաբերողների և ձեռնարկատերերի ռուսական միության ղեկավարության հետ փակ հանդիպման ժամանակ պատմել է, որ ՈՒկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն առաջարկել է իրեն վերցնել Դոնբասը՝ գրել է Forbes-ի ռուսական ծառայությունը՝ քաջատեղյակ աղբյուրներին հղումով:
-
06.04.2015|
21:07
ԱՄՆ-ում գործող թուրքական կազմակերպությունները մի քանի խոշոր քաղաքներում արշավ են սկսել, որի ընթացքում «հայ-թուրքական բարեկամությունը խրախուսող» ուղերձներով պաստառներ են փակցվում փողոցներում՝ տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
-
06.04.2015|
21:05
Ստամբուլի Բիլգի համալսարանը հայտարարությամբ մեկնաբանել է ավելի վաղ տարածված տեղեկությունը, թե բուհի ղեկավարությունը որոշել է հրաժարվել ապրիլի 26-ին նախանշված «Հայոց ցեղասպանություն. հայեցակարգեր և համեմատական հեռանկարներ» համաժողովից՝ «իրականում իրենք որևէ հայտ չեն ստացել համաժողովի համար, այդ պատճառով էլ համաժողով ուղղակի չի կարող անցկացվել»:
-
06.04.2015|
21:03
Հինգշաբթի Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների արդյունավետության մասին Իրանի և գերտերությունների հայտարարությունից անմիջապես հետո շատ առաջնորդներ գնահատեցին որպես կարևոր քայլ:
-
06.04.2015|
17:04
Միջուկային ծրագրի վերաբերյալ Իրանի և վեցյակի համաձայնության և հունիսին համաձայնագրի կնքման հնարավորությունը ի՞նչ կտա Հայաստանին հարցը ստանում է միմյանց հակասող պատասխաններ, բայց ունի ընդհանուր հայտարար՝ Հայաստան-Իրան հարաբերությունները պետք է զարգանան:
-
06.04.2015|
13:01
Ապրիլի 3-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը Հայաստանի խաղաղապահ բրիգադի զինծառայողների հետ միասին «Զվարթնոց» օդանավակայանից Եվրոպա ճանապարհեց 36 հայ խաղաղապահների, որ մասնակցելու են Եվրոպայում ԱՄՆ-ի ցամաքային ուժերի կողմից կազմակերպվող Saber Junction 15 («Սուսերի հատում 15») ուսումնավարժանքին:
-
06.04.2015|
13:00
Շվեդիայի PEN-ակումբում Օսմանյան կայսրությունում հայերի և ազգային այլ փոքրամասնությունների ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով ապրիլի 21-ին հատվածներ կընթերցեն ռումինահայ գրող և քաղաքական գործիչ Վարուժան Ոսկանյանի «Շշունջների գիրք» ստեղծագործությունից:
-
06.04.2015|
12:55
Չեխիայի նախագահը հրաժարվել է ընդունել ԱՄՆ-ի դեսպանին: Միլոշ Զեմանի զայրույթի պատճառը դիվանագետի ոչ կոռեկտ արտահայտություններն են:
-
06.04.2015|
12:55
Open Society Foundations-ի հիմնադիր-ղեկավար Ջորջ Սորոսը կարծում է, որ Եվրամիությունը բավականաչափ չի աջակցում ՈՒկրաինային՝ վարվելով նրա հետ ինչպես «երկրորդ Հունաստանի»: